Տևողություն՝ 2022թ․
Ծրագրի նպատակն է` նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմի շրջանում ֆեմինիստական գաղափարախոսության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը։
Ծրագրի խնդիրներից է՝ զորեղացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմին, որպեսզի վերջիններս ավելի ակտիվորեն ներգրավվեն Հայաստանում գործող ֆեմինիստական նախաձեռնություններում։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել և անցկացվել են ֆեմինիստական գաղափարախոսության և գենդերային հավասարության վերաբերյալ կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման առցանց դասընթացներ Հայաստանի բոլոր մարզերից հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց և աղջիկների համար։ Դասընթացներն անցկացվել են ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ Բոլոր դասընթացներն ուղեկցվել են ժեստերի լեզվի համաժամանակյա թարգմանությամբ։
Առցանց դասընթացներն անցկացվել են հետևյալ թեմաների շուրջ՝
- Ֆեմինիզմ և գենդերային հավասարություն, ավանդապաշտություն և կարծրատիպեր
- Ֆեմինիզմ և կանանց նկատմամբ բռնություն, տեսակները, կանխարգելման վարչաիրավական մեխանիզմները
- Քննարկում ֆեմինիզմի շուրջ, ֆեմինիզմի ալիքները և հիմնական տեսակները
- Ֆեմինիզմը Հայաստանում․ տեսակներ, ուղղություններ, 20-րդ դարի հայ ֆեմինիստ կանայք
- Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենք, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա
- Գենդեր և մեդիա
Քաղաքականության փաստաթուղթը հիմնված է երեք ֆոկուս խմբային քննարկումների վերլուծության արդյունքում արված բացահայտումների վրա։
Ֆոկուս խմբային քննարկումներն անցկացվել են ծրագրի շրջանակներում ֆեմինիստական գաղափարախոսության և գենդերային հավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացման դասընթացներին մասնակցած մայրաքաղաքաբնակ (7 մասնակից), քաղաքաբնակ (6 մասնակից) և գյուղաբնակ (9 մասնակից) հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների շրջանում։
Ֆոկուս խմբային քննարկումների նպատակն է եղել պարզել Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող կանանց գիտելիքները Հայաստանում գործող ֆեմինիստական և կանանց շարժումների վերաբերյալ, վեր հանել առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող կանանց՝ ներառվելու ֆեմինիստական նախաձեռնություններում։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում՝ գերմանական Ֆիլիա հիմնադրամի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։