01.12.2012-31.04.2013
Ծրագրի նպատակներ
Բարելավել «Շիրակ» օդանավակայանում հաշմանդամություն ունեցող մարդկանց տրամադրվող ծառայությունների որակը և խրախուսել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի` մատչելիության մասին դրույթների իրականացումը Հայաստանում:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են սեմինար-դասընթացներ «Շիրակ» օդանավակայանի հաշվառման, ավիացիոն անվտանգության, հսկողության կազմակերպման և իրականացման, անվտանգության ծառայության մուտքերի պահպանության բաժինների աշխատակիցների համար:
Ծրագրի արդյունք
Նկարահանվել է սոցիալական գովազդ: Տպագրվել և մասնակիցներին են տրամադրվել առաջին անհրաժեշտության ժեստերի լեզվի բառարան և օդանավակայանում հաշմանդամություն ունեցող ուղևորներին մատուցվող ծառայությունների ուղեցույց:
Ծրագիրը իրականացվել է Բաց Հասարակության օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Նիդեռլանդների Թագավորության ֆինանսավորմամբ: