Տևողություն՝ 03-09. 03.2013
Ծրագրի նպատակ
Նպաստել տարբեր երկրների հաշմանդամություն ունեցող երիտասարդների միջմշակութային կապի և մասնագիտական հմտությունների զարգացմանը:
Լեհական «Երիտասարդ Ռեգիոնալիստների Եվրոպական Ասոցիացիա»-ի հետ համագործակցության արդյունքում «Ագաթ» կենտրոնի հաշմանդամություն ունեցող թվով 5 շահառու կազմակերպության երկու աշխատակիցների հետ միասին մեկնեցին Լեհաստան` մասնակցելու «Երիտասարդները շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջազգային փոխանակման ծրագրին, որը ներառում էր մասնակիցներ Եվրոպական 5 երկրների կազմակերպություններից։
Ծրագրի արդյունք
Ծրագիրի մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց մասնակցել գործնական դասընթացների և խմբակների, կիսել ազգային և մշակութային սովորույթները, մասնակցել զանազան մատչելի սպորտային և ժամանցային միջոցառումների:
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից: