Տևողությունը Մայիսի 15-օգոստոսի 30-ը, 2024 թվական
Ծրագրի նպատակն է օգտագործել մշակութային գործունեության փոխակերպող ուժը՝ աջակցելու տեղահանված կանանց հոգեբանական բարեկեցությանը, ճկունությանը և հզորացմանը՝ միաժամանակ պահպանելով նրանց մշակութային ժառանգությունը և խթանելով համայնքային համերաշխությունը:
Ստեղծել ապահով, աջակցող և ներառական տարածք, որտեղ Արցախից տեղահանված կանայք կարող են ստեղծել համերաշխության, փոխադարձ աջակցության և հզորացման ցանցեր:
Ծրագրի թիրախ խումբն են Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող և չունեցող 10 կանայք, ովքեր հնարավորություն կունենան հաղթահարել տրավմաները, ծանոթանալ, ինքնարտահայտվել, նոր հմտություն ձեռք բերել։
Ծրագրի գործողություններն են․
- Ներառական և ապահով աշխատարանի ստեղծում մասնակիցների համար, որտեղ կկազմակերպվեն թեյախմություններ, ներկերի հետ աշխատանքներ՝ զուգորդված ֆեմինիզմի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման, իրազեկության բարձրացման զրույցներով։
- Կավագործության վարպետության դաս և արտադրանքի մշակում, որոնք կարտացոլեն Արցախի մշակութային ինքնությունը և գեղարվեստական ժառանգությունը:
- Արցախյան խոհանոցի երեկոյի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները պատրաստելու են արցախյան խոհանոցին հատուկ ուտեստներ։
- «Անվտանգությունը կանանց աչքերով» նկարների և մշակութային իլուստրացիաների մրցույթի հայտարարում։
- Մրցույթում հայտարարված աշխատանքների և մասնակիցների կավագործական աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում:
***
«Վերականգնում արվեստով.Արցախից բռնի տեղահանված կանանց հզորացում մշակութային արտահայտման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից։