Ծրագրի նպատակն էր բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների իրազեկվածությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի» վերաբերյալ՝ ցանցի ստեղծման և առաջարկությունների մշակման միջոցով:
Գործողություններ
- Հրատարակել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի» հայերեն տարբերակը,
- Գրքույկներ բաժանել Գյումրիի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին և շահառուներին, համայնքի բնակչությանը:
- 2010-2015թթ.-ի ռազմավարական պլանի մշակում:
- Կլոր սեղան-քննարկումների արդյունքում համատեղ մշակել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովին` դրանց իրականացման համար:
Կազմակերպության առաջարկությամբ ստեղծվեց Գյումրու քաղաքապետարանին կից «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման» հանձնաժողով:
Ծրագիրը ֆինանսավորվում է Սախարովի անվան մարդու իրավունքների հայկական կենտրոնի կողմից։