Տևողություն՝ 01․07-01․12․2023թ․
Ծրագրի նպատակը
Ավելացնել փոքր ու միջին ձեռնարկություների թիվը, որոնք տեղյակ լինելով հաշմանդամություն ունեցող աձանց ներուժի և հնարավորությունների մասին գործուն քայլեր կձեռնարկեն աշխատանքի ընդունելու հաշմանդամություն ունեցող անձանց։
Ծրագրի գործողություններ՝
- պատրաստելու ենք վավերագրական մինի-տեսահոլովակների շարք, որոնք կներկայացնեն յուրաքանչյուր երկրի լավագույն փորձը և այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց
- մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում, որոնց հետ ակտիվ աշխատանքներ են տարվելու, հանդիպումներ են կազմակերպվելու և տրամադրվելու ուղեցույցներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցվելու և աշխատանքում ներառելու համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Գերմանիայի կառավարման և տեխնոլոգիայի միջազգային ակադեմիա (INTAMT) հասարակական կազմակերպության (Գերմանիա), «Անիկա» վրացական ասոցացիայի և «Ագաթ» ՀԿ կողմից: