Տևողությունը
2025 թ․ մայիսի 1 – նոյեմբերի 14 (6,5 ամիս)
Նպատակ
Խթանել տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի միջև՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումն ու մասնակցությունը հասարակական կյանքին։
Հիմնական գործողություններ
- Կարիքների գնահատում և նախնական հանդիպումներ
- Վիրտուալ քննարկումներ և երկխոսություններ
- Հանրային իրազեկման արշավներ և ֆլեշմոբեր
- Ուսումնասիրական այց և եզրափակիչ համաժողով Երևանում
- Հուշագրերի ստորագրում և տարածաշրջանային կոալիցիայի ստեղծում
Թիրախային խմբեր
- Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններ (DPO-ներ)
- Կառավարության ներկայացուցիչներ (տեղական և ազգային)
- Հաշմանդամություն ունեցող անձինք
Արդյունքներ
- 40 ՀԿ և 15 պետական պաշտոնյայի կարողությունների բարձրացում
- Առնվազն 2,000 մարդու ընդգրկում հանրային իրազեկման արշավների միջոցով
- Հուշագրերի հիման վրա կայուն համագործակցություն և տարածաշրջանային կոալիցիայի ձևավորում
Դոնոր
Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն(BMZ)
Իրականացնում է
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակում
Գործընկերներ
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն (Հայաստան)
- MOTIVAȚIE ասոցացիա(Մոլդովա)
Այս ծրագիրն իրականացվում է «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական Միության (EU) կողմից, և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից։