Տևողությունը՝ 2016
Ծրագրի նպատակ
- Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող առողջապահական ծառայությունների մասին իրազեկության բարձրացմանը Շիրակի մարզի 50 հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:
- Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը` առողջապահական հաստատությունների, մարզպետարանի և այլ շահագրգիռ անձանց միջոցով:
- Նպաստել պետական մարմիննների մասնակցությանը առողջապահական ծառայությունների բարելավման գործընթացում:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների շրջանում ցածր է իրազեկվածությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի մասին: Այս բացը լրացնելու համար մեկնարկել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագիրը, որի նպատակն է նպաստել hաշմանդամություն ունեցող անձանց համար մատուցվող պետական առողջապահական և սոցիալական ծառայությունների ստացման մատչելիության ընդլայնմանը: Ծրագրի շրջանակներում «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնը կազմակերպել է խորհդատվություն-սեմինարներ հետևյալ թեմաներով`
- Անվճար առողջապահական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար
- Սոցիալական ծառայություններ, պետական նպաստ համակարգ:
Ծրագրի արդյունք
Տպագրվել և բաժանվել են «Բժշկական մասնագիտական և սոցիալական վերականգնում» և «Հաշմանդամության կենսաթոշակի հաշվառման կարգը» տեղեկատուներ:
Բարձրացել են Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների իրազեկությունը վերոհիշյալ թեմաներով:
Ֆինանսավորում` Օքսֆամ (Oxfam in Armenia) «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: