Տևողությունը 01․05․2024-01․05․2026
«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունըն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողց ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով։
Ծրագրի թիրախային խումբը 3000 հաշմանդամություն ունեցող անձինք են Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից, 45 հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, 30 ԶԼՄ ներկայացուցիչներ և բլոգերներ, 60 դատաիրավական համակարգի ներկայացուցիչները, 10 համայնքային կենտրոններ(ցերեկային խնամքի, անկախ կյանքի կենտրոններ),40 կառավարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչներ։
Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Վորլդ Վիժն Ֆրանսիան, Վորլդ Վիժնի Երեխաների պաշտպանության Հիմնադրամը, «Լիարժեք կյանք» ՀԿ-ն, «ՍՈՐՍ» հիմնադրամը։
Ծրագրի «Ագաթ» ՀԿ-ի գործողություններն են․
Գործողություն 1 Հասարակական կազմակերպությունների համա կազմակերպել հանդիպումների շարք հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող եվրոպական առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` տեխնիկական աջակցության տրամադրման, ինչպես նաև տեղեկատվության և գիտելիքի փոխանակման նպատակով։
Գործողություն 2 Կազմակերպել դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ֆունկցիոնալության գնահատմա գործընթացի վերաբերյալ։
Գործողություն 3 Կազմակերպել աշխատաժողով հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներում վերջիններիս մասնակցությանը նպաստելու համար։
Գործողություն 4 Կազմակերպել կոնֆերանս և պանելային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ծառայությունների վերաբերյալ ոլորտային հասարակական կազմակերպությունների առաջնորդությամբ։
***
«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան, Լիարժեք կյանք, «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և ՍՈՐՍ հիմնադրամի կողմից։