Տևողությունը՝ 01․12․2022-01․05․2023
«Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնության դեմ պայքար արևելյան գործընկերության վեց երկրներում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է ներգրավել արևելյան գործընկերության վեց երկրների որոշում կայացնողներին, համայնքային ՔՀԿ-ներին` նորարար լուծումների միջոցով վերացնելու հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնությունը։
Ծրագրի նպատակին հասնելու համար նախատեսվում է բարձրացնել որոշում կայացնողների իրազեկությունը բացահայտված խոչընդոտների և այն գործոնների վերաբերյալ, որոնք աջակցում են հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնության դեմ պայքարին, ինչպես նաև մեծացնել տեղական ՔՀԿ-ների մասնակցությունը հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնությանն արձագանքելու գործում՝ հաղորդակցության, շահերի պաշտպանության և բարելավված հավասար հնարավորությունների նախաձեռնությունների միջոցով:
Ծրագիրն իրականացվում է Վերարտադրողական առողջության տեղեկատվության և խորհրդատվության կենտրոնի, Վրաստանի հաշմանդամություն ունեցող կանանց ազգային ցանցի և «Ագաթ» ՀԿ-ի կողմից։