Տևողություն՝ 2021թ․
«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ենթադրամաշնորհային ծրագիրը իրականացվում է «Ընտրություններ բոլորի համար 2021-տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական իրավունքի իրացմանը, խթանել ընտրական գործընթացներում նրանց մասնակցությանը:
Ծրագրի խնդիրները
Հզորացնել Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց, և նպաստել նրանց քաղաքական և քաղաքացիական իրավունքի իրացմանը՝ իրազեկության բարձրացման միջոցով։
Նպաստել ընտրական տեղամասային կենտրոնների մատչելիության բարելավմանը՝ համագործակցելով համայնքապետարանների և տարածքային ընտրական կենտրոնների հետ։
Ծրագրի թիրախ խմբերը
- Շիրակի մարզի 5 համայնքներում բնակվող 20 հաշմանդամություն ունեցող անձինք
- Շիրակի մարզի ՏԻՄ ներկայացուցիչներ
- Շիրակի մարզի ընտրական տարածքային կենտրոններ
Գործողությունները
Կառանձնացվեն Շիրակի մարզում գտնվող այն ընտրական տեղամասերը, որոնք միայն կազմակերպչական որոշակի փոփոխությունների շնորհիվ կարելի է դարձնել մատչելի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:
Հանդիպումներ կանցկացվեն Շիրակի մարզի ընտրական տարածքային կենտրոնների ներկայացուցիչների հետ, նրանց կներկայացվեն առանձնացված և ցուցակագրված ընտրատեղամասերը՝ առաջարկվող կազմակերպչական փոփոխություններով:
Հանդիպում կանցկացվի Շիրակի մարզի համայնքապետերի հետ, նրանց կառաջարկվի իրենց համայնքում գործող անմատչելի այն ընտրական տեղամասերը, օգտագործելով քիչ ռեսուրսներ, դարձնել հնարավորինս մատչելի։
Կտպագրվեն տեղեկավական և իրազեկման բարձրացման տարբեր նյութեր:
Հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական ակտիվությունը բարձրացնելու, ՏԻՄ ընտրություններում նրանց մասնակցությունը խրախուսելու նպատակով կկազմակերպվի իրազեկության բարձրացման երկօրյա դասընթաց Շիրակի մարզի 5 համայնքների (Գյումրի, Ախուրյան, Ամասիա, Մարալիկ, Արթիկ) 20 հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Կկազմակերպվի աշխատաժողով, որի ընթացքում կքննարվեն քաղաքական և քաղաքացիական մասնակցությանը խոչընդոտող գործոնները և կմշակվի առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի ՏԻՄ ընտրություններում ընտրված քաղաքական ուժերին:
Արդյունքները
Շիրակի մարզում հզոր և իրազեկ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան ընտրական գործընթացների բոլոր փուլերում:
Ընտրական տեղամասերի մատչելիության չափանիշների վերաբերյալ իրազեկ ՏԻՄ և տարածքային ընտրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Ընտրական տեղամասային կենտրոններում մատչելիության հնարավոր բարեփոխումների իրականացում: