Տևողություն՝ 01.01-06.31.2019թ․
Ծրագրի նպատակը
Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ու բռնության կանխարգելմանը: Հիմնական թիրախ են հանդիսանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի բարելավումը և ներառականության ապահովումը՝ գենդերային խտրականության, տարբերակման և հաշմանդամության տեսանկյունից:
ՀՀ-ում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ընտանեկան բռնության կիրառման, բռնության տեսակների և առկա աջակցման ծառայություններ մատուցող կառույցների վերաբերյալ իրազեկվածության և մատուցած ծառայությունների որակի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու համար ծրագրի շրջանակներում իրականացվել են 8 ֆոկուս խմբային հարցումներ հաշմանդամություն ունեցող 153 անձանց մասնակցությամբ ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում՝ Շիրակի մարզ ք. Գյումրի, Լոռու մարզ ք. Վանաձոր, ք. Սպիտակ, Գեղարքունիքի մարզ ք. Ճամբարակ, Արմավիրի մարզ ք. Մեծամոր, Տավուշի մարզ ք. Իջևան, Վայոց ձորի մարզ գ. Մալիշկա և ք. Երևան:
Քանակական ճշգրիտ տվյալներ ստանալու համար նաև իրականացվել են առցանց և առերես հարցումներ, որոնց մասնակցել է հաշմանդամություն ունեցող 100 անձ:
Անցկացվել է յոթ մոնիտորինգ-գնահատում ՀՀ-ում գործող մեկ ապաստարանում և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող հաստատություններում՝ «Կանանց աջակցման կենտրոն/ապաստարան», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ, «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալ հոգածության կենտրոն» ՊՈԱԿ, «Սյունիքի մարզի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ», «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ:
Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ներառականությունը հաշմանդամության տեսանկյունից, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովումը, կազմել և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված «Հաշմանդամությունը և ՀՀ օրենսդրությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: