Տևողությունը
2025 թ․ հոկտեմբերի 1 – մարտի 31 (6 ամիս)
Նպատակ և ակնկալվող արդյուքներ
Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի 9 մարզերի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի նրանք դառնան խաղաղաշինության դեսպաններ, ովքեր կկարողանան ակտիվորեն մասնակցել որոշումների կայացման գործընթացներին, կխթանեն համայնքային ներառական ծրագրերին և մոնիթորինգի կենթարկեն Հայաստանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակագի գործողությունների իրականցման գործընթացը։ Հասանելի, անհատականացված ուսուցում և մենթորություն տրամադրելով՝ ծրագիրը կապահովի, որ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող կանայք ունենան գործիքներ, վստահություն և հարթակներ՝ նշանակալի ներդրում ունենալու խաղաղության կառուցման և տեղական կառավարման գործում:
Վեցամսյա ծրագր արդյունքում նախատեսվում է ունենալ հետևյալ արդյուքները.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վերաբերյալ իրազեկության և ըմբռնման բարձրացում ինը թիրախային սահմանամերձ մարզերում և տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում՝ հասանելի տեղեկատվական նյութերի տարածման միջոցով՝ աուդիո և վիդեո ձևաչափերով՝ ժեստերի լեզվով և ենթագրերով:
Առնվազն 35 հաշմանդամություն ունեցող կանանց առաջնորդության և շահերի պաշտպանության հմտությունների բարելավում՝ հնարավորություն տալով նրանց ակտիվորեն մասնակցել համայնքային որոշումների կայացմանը, նպաստել տեղական խաղաղության կառուցման ջանքերին և վերահսկել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակագի գործողությունների իրականացումը:
Խաղաղաշինության դեսպանների գլխավորությամբ առնվազն ինը համայնքային նախաձեռնությունների մշակում և իրականացում, որոնք ուղղված են ներառմանը, մատչելիությանը և կանանց մասնակցությանը խաղաղաշինության գործընթացներում։
Նպատակային համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և հաշմանդամություն ունեցող կանանց միջև համագործակցության ամրապնդում։
Հաշմանդամություն ունեցող կանանց տեսանելիության բարձրացում՝ մատչելի մեդիա նյութերի միջոցով, որոնք ուղղված կլինեն կարծրատիպերը կոտրելուն։
Թիրախային խմբեր
- ՀՀ 9 մարզեր
Գործընկերներ
«Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):

