Տևողություն՝ Հունվարի 15-Հուլիսի 15, 2018
Ծրագրի նպատակն է նպաստել «Ագաթ» ՀԿ-ի գործունեության կայունության ապահովմանը՝ ինստիտուցիոնալ զարգացման միջոցով:
Ծրագրի խնդիրներն են՝
- Զարգացնել «Ագաթ» ՀԿ-ի արտաքին հաղորդակցության և կապերի հնարավորությունները և հմտությունները՝ հանրային հարաբերությունների ռազմավարության մշակման և «Ագաթ» վեբ-կայքր տարբեր ձևաչափերով մատչելի դարձնելու միջոցով:
- Մեծացնել «Ագաթ» ՀԿ-ի ֆինանսական միջոցները՝ ֆոնդահայթայթման ռազմավարության, վճարովի և անվճար ծառայությունների մատուցման ռազմավարության մշակմամբ:
- Գործողություններ և արդյունքներ
Գործողություն 1
1.1 Ագաթ ՀԿ–ի կայքը մատչելի ձևաչափով ձևափոխելու համար վեբ-ծրագրավորողի, արտաքին հաղորդակցության և կապերի ռազմավարության փորձագետի ընտրություն, պայմանագրի կնքում– 2 շաբաթ:
1.2 Կայքի ձևափոխում՝ տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի տարբերակով -3 ամիս:
1.3 Արտաքին հաղորդակցության և կապերի ռազմավարության մշակում՝ ՀԿ աշխատակազմի և փորձագետի մասնակցությամբ– 1,5ամիս:
1.4 Կազմակերպության նոր անվանմամբ՝ հանրային հարաբերություններին նպաստող նյութերի տպագրում (աշխատակիցների այցեքարտեր, բուկլետներ) – 2 շաբաթ:
Գործողություն 2
- Ֆոնդահայթայթման և վճարովի և անվճար ծառայությունների մատուցման համակարգի ռազմավարության փորձագետների հետ աշխատանքային պայմանագրերի կնքում– 2 շաբաթ:
- Ֆոնդահայթայթման ռազմավարության մշակում– 2 ամիս:
- Վճարովի և անվճար ծառայությունների մատուցման համակարգի ռազմավարության մշակում-1 ամիս:
Ծրագրի իրականացման արդյունքներն են՝
Արդյունք 1
1.1 «Ագաթ» ՀԿ–ի վեբկայքը կդառնա մատչելի տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց համար, մասնավորապես՝ տեսողության, լսողության, մտավոր խնդիրներ անձանց համար:
1.2 «Ագաթ» ՀԿ–ն կունենա արտաքին հաղորդակցության և կապերի ռազմավարություն:
1.3 «Ագաթ» ՀԿ–ն կունենա հանրային հարաբերություններին նպաստող տպագրված նյութեր ՝ 250 այցեքարտ և 100 տեղեկատու թերթիկներ:
Արդյունք 2
2.1 Ֆոնդահայթայթման ռազմավարություն
2.2 Վճարովի և անվճար ծառայությունների մատուցման ռազմավարություն
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում: