Տևողություն՝ 2015-2016թթ.
Ծրագրի նպատակ
Նպաստել 6 երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսդրության բարելավմանն ու կիրարկմանը:
«Ագաթ» կենտրոնը Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպության հետ համատեղ իրականացրել է «Իրավունքներ հիմա» ծրագիրը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը Հայաստանում, Մեքսիկայում, Վիետնամում և Քենիայում: Հայաստանում ծրագիրը իրականացվել է «Ագաթ» կենտրոնի հետ համագործակցությամբ: 2015 թ.-ի հոկտեմբերի 17-ից 24-ը ծրագրի հայաստանյան թիմը ԱՄՆ-ից ժամանած երկու փորձագետների հետ համատեղ 7-օրյա ճանաչողական այցով եղավ Երևանում և հանդիպեց մի շարք շահագրգիռ կողմերի հետ՝ ստանալու առաջին ձեռքից տեղեկատվություն միջազգային և ազգային հաշմանդամության իրավական հարցերի իրականացման և կիրարկման կարգավիճակի վերաբերյալ: Հանդիպում-քննարկումներ կազմակերպվեցին ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, արդարադատության և առողջապահության նախարությունների, ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան և այլ միջազգային կազմակերպությունների հետ: Ամերիկացի փորձագետները համատեղ կերպով վարեցին նիստեր թվով 30 հաշմանդամահեն կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների, գիտնականների և հասարակական գործիչների հետ:
2016 թվականի սկզբներին «Իրավունքներ հիմա» ծրագրի թիմը, որի կազմում էին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող` օրենքի, կոալիցիայի ձևավորման և քաղաքական շահերի պաշտպան փորձագետներ, ժամանեցին Հայաստանի Հանրապետություն, կազմակերպեցին հնգօրյա դասընթացներ շահագրգիռ կողմերի հետ և համագործակցության արդյունքում մշակվեցին գործողությունների ծրագրեր: 2016թ. հուլիսին յուրաքանչյուր երկրից չորս անձ փոխադարձ այցելություն կատարեցին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն, մասնակցեցին համաժողովին, հանդիպեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության շարժման առաջնորդների, կառավարության անդամների հետ և իրազեկվեցին ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ:
Ծրագրի արդյունք
- Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Ագաթ» ՀԿ-ն համախմբեց թվով 25 հաշմանդահեն և քաղաքացիական հասարակության իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների և մշակեց քաղաքական հարթակի փաստաթուղթ, որն ուղղված էր Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներին՝ ընտրվելուց հետո իրենց ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները և պահանջները ներառելու նպատակով: Քաղաքական հարթակին միացան թվով 60 հասարակական կազմակերպություններ: Կուսակցությունները ստորագրելով քաղաքական հարթակի տակ՝ պարտավորություն ստանձնեցին համապատասխան բարեփոխումներ կատարել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և որակյալ կրթության, զբաղվածության, առողջապահության, սոցիալական ծառայությունների և խնամքի, և մատչելիության ապահովման ուղղությամբ:
- Տպագրվեց ուղեցույց, որը ներառում է ընտրությունների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման, լեզվի և էթիկայի և ընտրական տեղամասի կահավորման վերաբերյալ տեղեկատվություն: Ուղեցույցը ընդգրկվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական հանձնաժողովի աշխատակազմի վերապատրաստման գրքույկում:
- Մշակվեցին առաջարկություններ և ներկայացվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունների պաշտպանության և սոցիալական ներառման օրինագծի բարելավմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոների կողմից: