Տևողություն՝ 2011 հունիսի 1- օգոստոսի 31
Ծրագրի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների սոցիալական վիճակի, կենսակերպի, կրթական մակարդակի, աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ, նպաստել նրանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը և որոշակիորեն վիճակի բարելավմանը` վավերագրական ֆիլմի պատրաստմամբ:
Ֆիլմը եղավ լավագույն նախաձեռնություն ոչ միայն Գյումրիում, այլև Հայաստանում` նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնագնահատականի բարձրացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կրթական և աշխատանքային իրավունքների նկատմամբ հասարակության` մասնավորապես գործատուների վերաբերմունքի փոփոխությանը:
«Ես կարող եմ լինել առաջին շարքերում» ծրագիրը ֆինանսավորվեց Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում: