Տևողություն՝01.08.2017-10.10.2017
Ծրագրի նպատակ
Աջակցել «Ագաթ» ՀԿ-ի ինստիտուցիոնալ զարգացմանը:
Ծրագրի ընթացքում կազմակերպվել և անցկացվել են դասընթաց-խորհրդատվություններ` ուղղված «Ագաթ» ՀԿ-ի հզորացմանը և աշխատակիցների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի արդյունք
Մշակվել և տպագրվել է կենտրոնի 2018-2022 թվականների ռազմավարական պլանը, բուկլետներ, աշխատանքային պարտականությունների վարքագծի կանոններ, աշխատողների ձեռնարկ, ծառայությունների կամ ապրանքների գնման, գույքի կառավարման քաղաքականություն, ձեռնարկի տեսքով կազմվել է ՀԿ-ի կողմից իրականացրած դրամաշնորհները, կազմվել է ֆինանսական և գործունեության կառավարման ձեռնարկ, վերանայվել է կանոնադրությունը: Ռազմավարությունը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը թարգմանվել են անգլերեն:
Ծրագրի շնորհիվ կենտրոնի աշխատակիցները տիրապետում են բրայլի գրերին:
Ծրագիրը աջակցություն է ստացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից` «ՀԿ Կենտրոն»-ի «ՀԿ ծառայություն մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի միջոցով: