Տևողություն՝ 01.09-01.11.2014
Ծրագրի նպատակ
Նպաստել առողջ ապրելակերպի կարևորության մասին իրազեկության բարձրացմանը Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երիտասարդների շրջանում։
Թեմաներ` առողջ ապրելակերպի խթանում և սպորտ, հաշմանդամություն ունեցող երիտասարդների շրջանում տեղեկացվածության բարձրացում, առողջ սննդակարգ, ֆիզիկական վարժությունների կարևորությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար:
Թիրախ խումբ
- Ծրագրի ուղղակի շահառուներն են Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող 20 երիտասարդներ:
- Ծրագիր անուղղակի շահառուներն են ծրագրի մասնակիցների մերձակա շրջապատը, ընկերները, ընտանիքի անդամները:
Ծրագրի արդյունք
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ճամբար, որն իր մեջ ներառում էր դասընթացներ, ֆիզիկական վարժություններ և ինտերակտիվ խաղեր:
Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից: