Տևողությունը- սեպտեմբերի 2026-օգոստոսի 2027
Ծրագրի նպատակն է բազմամասնագիտական համայնքային ծառայության տրամադրումը, որը կնպաստի համայնքներում անկախ կյանքի գաղափարի տարածմանը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ներառական վերաբերմունքի ձևավորմանը և համայնքահեն ծառայությունների զարգացմանը
Թիրախային խմբեր
13–35 տարեկան հաշմանդամություն ունեցող 100 երիտասարդներ, որոնք բնակվում են Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ախուրյան և Ամասիա համայնքներում։
Հատուկ ուշադրություն կդարձվի մտավոր և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող ինչպես նաև գյուղական բնակավայրերում բնակվող անձանց։ Ընտրությունը կկատարվի համայնքապետարանների, ՄՍԾ ՏԿ-ի և այլ գործընկեր կառույցների հետ համատեղ։
Ծառայություններ
Անկախ կյանքի հմտությունների զարգացում՝ ներառյալ․
-
- սոցիալական աշխատանք,
- հոգեբանական աջակցություն,
- թվային գրագիտության զարգացում,
- աջակցող միջոցների կիրառման ուսուցում,
- սպիտակ ձեռնափայտի օգտագործման ուսուցում՝ չտեսող անձանց համար
- այլընտրանքային հաղորդակցության և ժեստերի լեզվի ուսուցում,
- ընտանիքի անդամների խորհրդատվություն,
- ուղղորդում այլ ծառայություններ։
Ծրագրի արդյունքում․
- Շիրակի մարզի 4 համայնքում կգործեն համայնքային անկախ կյանքի հաբեր, որտեղ ծառայությունները կմատուցվեն վերապատրաստված մասնագետների կողմից
- 100 անձ կստանա անկախ կյանքի անհատական աջակցության ծառայություններ
- Կստեղծվի ծառայությունից օգտվողների խորհրդատվական խորհուրդ՝ հատադարձ կապի մեխանիզմների հիման վրա ծառայության որակի բարելավման, խնդիրների արձանագրման և լուծման առաջարկների մշակման նպատակով
Ծրագիրն իրականացվում է «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում,որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

