Տևողություն՝ 2013-2014թթ.
Ծրագրի նպատակներ
- Խթանել փոխըմբռնում և հարգանք:
- Նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց մասնակցությունը սպորտային և մարզական միջոցառումներին` բարձրացնելով մասնագիտական կարողությունները:
- Բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տրամադրելով մատչելի, ներառական մարզական փորձ, որը կնպաստի վերջիններիս մոտ ինքնագնահատման և ինքնավստահություն ձևավորմանը:
Փոխադարձ փոխանակման ծրագրին մասնակցել են հաշմանդամություն ունեցող կամ չունեցող մարզիկներ, մասնագետներ և մարզական առաջնորդներ ԱՄՆ-ից և Հայաստանից:
Ծրագրիը արդյունքը Հայաստանում
2014 թ-ի հունիսին հինգ ամերիկացի մասնագետներ 10–օրյա ծրագրով ժամանեցին Հայաստան MIUSA-ի ներկայացուցիչի հետ: Նրանք վերապատրաստեցին տեղական համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին, ջրային մարզաձևերի, ծանրամարտի, սեղանի թենիսի, սայլակով բասկետբոլի մարզիչ-մանկավարժներին, ինչպես նաև կիսեցին իրենց փորձը հեծանվավազքի, սպորտային տարբեր մարզաձևերի ստեղծման և զարգացման հնարավոր եղանակների մասին Հայաստանում: Հայաստանում 10-օրյա ծրագրի հիմնական գործողություններն ու թեմաներն են.
- Ազգային Հաշմանդամային Սպորտային Փառատոն Երևանում, ամենամյա միջոցառում, որը 1994 թվ.-ից կազմակերպվում է Փյունիկ Հաշմանդամների Միության կողմից Ազգային Պարալիմպիկ Կոմիտեի հետ համատեղ: ԱՄՆ-ի պատվիրակությունը մասնակցեց այս փառատոնին և աջակցեց որպես մարզիչներ, օգնականներ և փորձագետներ:
- Հանդիպումներ և ռազմավարական պլանավորման քննարկումներ համայնքային ղեկավարների և կառավարության ներկայացուցիչների հետ՝ սպորտային ծրագրավորման, զարգացման և կառավարման վերաբերյալ:
- ԱՄՆ մասնագետների կողմից իրականացվող վերապատրաստում հայ մարզիչների համար առաջնային մարզաձևերում, որը ներառում էր ջրային սպորտաձևեր, հեծանվավազք, ծանրամարտ, սեղանի թենիս և սայլակով բասկետբոլ:
- Ինտերակտիվ սեմինարներ և քննարկումներ հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ:
- Այցելություններ Գյումրիում «Ագաթ» Հատուկ Կարիքներով Կանանց կենտրոն ՀԿ-ի հետ, որը նպաստում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սպորտային և ֆիթնես (ներառյալ ջրային սպորտաձևերի) հնարավորությունների ընդլայմանը:
- Մշակութային միջոցառումներ, ներառյալ շուկաների և պատմական վայրերի այցելություններ:
Ծրագրի արդյունքը ԱՄՆ-ում
2014 թվ.-ի սեպտեմբերին, տաս մասնագետներ Հայաստանից մեկնեցին ԱՄՆ, Օրեգոն նահանգի Յուջին քաղաք 12-օրյա ծրագրով:
Ծրագրի հիմնական գործողությունները.
- Տեխնիկական հանդիպումներ, ցուցադրություններ և ինտերակտիվ սեմինարներ, որպեսզի դիտարկեն, քննարկեն և փորձեն հատուկ սպորտային միջոցառումների համար նախատեսված մեթոդներով, սարքերով և փոփոխություններով:
- Այցելություններ մատչելի վայրեր և միջոցառումներ, որոնք ներառական են տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
- Հնարավորություններ Հայաստանյան մասնակիցների համար, որպեսզի վերջիններս ցուցադրեն իրենց աշխատանքը և ներգրավվեն գործողությունների պլանավորման դասընթացներին՝ իրականացնելու նոր գաղափարներ, որոնք կհանգեցնեն հաշմանդամություն ունեցող երիտասարդների մեծածավալ մասնակցությունը սպորտային միջոցառումներին:
- Մշակութային միջոցառումներ և ամերիկյան ընտանիքում ապրելու փորձ:
Համագործակիցներ և Հովանավոր
Գյումրու «Ագաթ» Հաշմանդամություն ունեցող Կանանց կենտրոնը համատեղ աշխատել է երկու կազմակերպությունների` ԱՄՆ-ի MIUSA կազմակերպության և Երևանի Փյունիկ Հաշմանդամների Միության հետ՝ այս փոխադարձ փոխանակման ծրագիրը իրականացնելու և ղեկավարելու համար:
Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և Մշակութային Հարցերի վարչության Սպորտի Բաժնի կողմից: