Տևողություն՝ 2012 հոկտեմբեր-նոյեմբեր
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, նպաստել հանդուրժողականության ձևավորմանը նրանց հանդեպ, մասնավորապես նպաստել անվասայլակով տեղաշարժվողների իրավունքների պաշտպանությանը` ապահովելով հավասար հնարավորություններ նրանց անվտանգ ժամանցի կազմակերպման համար:
Ծրագրի արդյունք
Գյումրու «Տիրամայր Հայաստանի Կուսաստան»-ին պատկանող «Պողոսյան պուրակ»-ում տեղադրվեց «Ազատության ճոճանակը», որը եզակի է ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում: Այն հատուկ նախագծված և կառուցված է անվասայլակով տեղաշարժվող մարդկանց համար` առանց տարիքային սահմանափակման: «Ազատության ճոճանակը»-ը յուրահատուկ է նաև նրանով, որ հատուկ կառուցվածքի շնորհիվ, անվասայլակով տեղաշարժվող մարդիկ կարողանում են անվտանգ անվասայլակով բարձրանալ ճոճանակի վրա:
Ծրագիրը ֆինանսավորվել է «Լիարժեք կյանք» ՀԿ-ի Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ամեն ինչ մեզ համար, մեզ հետ» ծրագրի շրջանակներում: