Տևողություն՝ 2014-2015թթ.
Ծրագրի նպատակ
Ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն իրենց տարեկիցների հետ:
Ծրագրի շրջանակներում «Ագաթ» կենտրոնը Գյումրու Բաղրամյան փողոցի վերջնամասում կառուցել է ներառական խաղահրապարակ: Այն տարբեր հարմարեցված խաղերի համալիր է և նախատեսված է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: Բոլորն էլ կարող են հավասարապես օգտվել խաղահրապարակի հնարավորություններից: Այն յուրահատուկ է նրանով, որ հատուկ կառուցվածքի շնորհիվ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները կարողանում են անվասայլակով անվտանգ բարձրանալ և մոտենալ խաղերին` առանց կողմնակի օգնության:
Խաղահրապարակի խաղերը արտադրվել և տեղադրվել են Մագնոն կենտրոնի կողմից:
Ծրագրի արդյունք
Կառուցվել է մարզում առաջին, հանրապետությունում երկրորդ ներառական խաղահրապարակ:
Խաղահրապարակի տարածքի տրամադրման և բարեկարգման գործում մեծ աջակցություն և ներդրում է ունեցել Գյումրու քաղաքապետարանը:
Ծրագիրը ֆինանսավորվել է Վիեննայում Միավորված Ազգերի Կանանց Գիլդիայի կողմից: