Տևողություն՝ 01․07-01․12․2023թ․ Ծրագրի նպատակը Ավելացնել փոքր ու միջին ձեռնարկություների թիվը, որոնք տեղյակ լինելով հաշմանդամություն ունեցող աձանց ներուժի և հնարավորությունների մասին գործուն քայլեր կձեռնարկեն աշխատանքի ընդունելու հաշմանդամություն ունեցող անձանց։ Ծրագրի գործողություններ՝ պատրաստելու ենք վավերագրական մինի-տեսահոլովակների շարք, որոնք կներկայացնեն յուրաքանչյուր երկրի լավագույն փորձը և այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում, որոնց հետ ակտիվ աշխատանքներ են …
«Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության»
Ծրագրի նպատակը Նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության վերացմանը՝ կանանց հզորացման, կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների կարողությունների զարգացման միջոցով, որպեսզի ապահովեն որակյալ և մատչելի ծառայություններ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող կանանց համար: Ծրագրի խնդիրները Նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության վերացմանը Կանանց հզորացմանը նպաստող, իրավունքները պաշտպանող եւ բռնության …
Կանանց վերատադրողական առողջության թեմայով վեբինարների շարք
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ «Ագաթ» ՀԿ-ն նախաձեռնել և իրականացրել է կանանց վերատադրողական առողջության թեմայով վեբինարների շարք՝ հանրապետության մի շարք լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, հետևյալ թեմաներով՝ Հասունացում, դաշտանային ցիկլ: Սեռական առողջություն, սեռական հարաբերություն: Ընտանիքի պլանավորում: Առողջության զննում և անպտղություն: Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների առկայությունը և պետական աջակցության ծրագրերը հաշմանդամություն ունեցող կանանց համար, որպեսզի վերջիններս կարողանան օգտվել դրանցից: Հղիություն, առողջ հղիության խորհուրդներ: Ծննդաբերություն …
«UN-WOMEN, No. 2020.36» ենթադրամաշնորհ
Տևողություն՝ 15.09․2020-15.10.2020թ. Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեող անձանց կյանքի որակի բարելավմանը, մեղմացնել Կովիդ-19 համավարակի ազդեցությունը նրանց առողջության վրա և աջակցել նրանց զբաղվածությանը: Ծրագրի շրջանակներում Կկազմակերպվեն դասընթացներ, որոնք կարգացնեն հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կարողություններն ու հմտությունները։ Անհրաժեշտության դեպքում՝ դասընթացների ժամանակահատվածում մասնակիցներին կտրամադրվեն համակարգիչներ։ Դասընթացների և խորհրդատվությունների անվանումները. 1. Կարողությունների զարգացման դասընթաց՝ COVID-19 համավարակ, անվտանգության ցուցումներ, Հաշմանդամություն ունեցող կանանց սեռական …
«Ֆեմինիզմ և հաշմանդամություն»
Տևողություն՝ 2022թ․ Ծրագրի նպատակն է` նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմի շրջանում ֆեմինիստական գաղափարախոսության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը։ Ծրագրի խնդիրներից է՝ զորեղացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմին, որպեսզի վերջիններս ավելի ակտիվորեն ներգրավվեն Հայաստանում գործող ֆեմինիստական նախաձեռնություններում։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել և անցկացվել են ֆեմինիստական գաղափարախոսության և գենդերային հավասարության վերաբերյալ կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման առցանց դասընթացներ …
«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում»
Տևողություն՝ 2021թ․ «Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ենթադրամաշնորհային ծրագիրը իրականացվում է «Ընտրություններ բոլորի համար 2021-տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է …
«Կայուն կազմակերպություն արդյունավետ շահերի պաշտպանություն»
Տևողություն՝ Հունվարի 15-Հուլիսի 15, 2018 Ծրագրի նպատակն է նպաստել «Ագաթ» ՀԿ-ի գործունեության կայունության ապահովմանը՝ ինստիտուցիոնալ զարգացման միջոցով: Ծրագրի խնդիրներն են՝ Զարգացնել «Ագաթ» ՀԿ-ի արտաքին հաղորդակցության և կապերի հնարավորությունները և հմտությունները՝ հանրային հարաբերությունների ռազմավարության մշակման և «Ագաթ» վեբ-կայքր տարբեր ձևաչափերով մատչելի դարձնելու միջոցով: Մեծացնել «Ագաթ» ՀԿ-ի ֆինանսական միջոցները՝ ֆոնդահայթայթման ռազմավարության, վճարովի և անվճար ծառայությունների մատուցման ռազմավարության մշակմամբ: Գործողություններ և արդյունքներ Գործողություն …
«Հաշմանդամությունը և ՀՀ օրենսդրությունը»
Տևողություն՝ 01.01-06.31.2019թ․ Ծրագրի նպատակը Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ու բռնության կանխարգելմանը: Հիմնական թիրախ են հանդիսանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի բարելավումը և ներառականության ապահովումը՝ գենդերային խտրականության, տարբերակման և հաշմանդամության տեսանկյունից: ՀՀ-ում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ընտանեկան բռնության կիրառման, բռնության տեսակների և առկա աջակցման ծառայություններ մատուցող կառույցների վերաբերյալ …
«Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց օրենսդրությանը Հայաստանում»
Տևողություն՝ 2017-18թթ Ծրագրի նպատակ Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառման օրինագծի ընդունմանն ու իրականացման մեխանիզմների մշակմանը։ Արդյունքներ Ծրագրի շրջանակներում ձևավորվեց «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան»: Այն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ոչ ֆորմալ միություն է, որի ձևավորման նպատակն է նպաստել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի չափանիշներին համապատասխան «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական …
«Ճանապարհորդություն բոլորի համար»
Տևողություն՝ 01.08.2017-31.02.2018 Ծրագրի նպատակ Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհորդությունը, ապահովել մատչելի ճամփորդական տեղեկատվություն և խորհուրդներ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև ցանկացած անձի, ով ունի տեղաշարժման խնդիրներ և կարիք ունի մատչելի ճանապարհորդության: Ծրագրի ենթանպատակները/խնդիրներն են Խթանել ճանապարհորդությունը հաշմանդամություն ունեցող անձանց և մատչելության կարիք ունեցող անձանց շրջանում: Փոխել կարծրատիպերն ու խարանները հաշմանդամություն ունեցող անձանց ճանապարհորդական կարիքների և հնարավորությունների վերաբերյալ: Խթանել հաշմանդամություն ունեցող …