«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի մրցույթ։
Հաստիքը՝ Սոցիալական աշխատող
Աշխատանքի վայրը՝ Գյումրի, Ջամբուլի 8/5, «Ագաթ» ՀԿ գրասենյակ
Աշխատանքի տևողություն՝ 2026 թվականի ապրիլի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 15, 2026 թ․
Հիմնական պարտականություններ
- Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների բացահայտման և «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերում նրանց ներգրավման նպատակով Շիրակի մարզի տարբեր տարածաշրջաններում դաշտային այցելությունների իրականացում։
- Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կարիքների գնահատում և անհատական աջակցության պլանների մշակում։
- Սոցիալական և տեղեկատվական խորհրդատվության տրամադրում։
- Շահառուների ուղղորդում համապատասխան ծառայությունների և աջակցության։
- Համագործակցություն համայնքային կառույցների, սոցիալական, առողջապահական և այլ ծառայությունների հետ։
- Շահառուների ներգրավում ծրագրային և կարողությունների զարգացման միջոցառումներում։
- Տվյալների հավաքագրում, դեպքերի վարում և հաշվետվությունների պատրաստում։
- Շահառուների տնային այցելությունների իրականացում՝ ըստ կարիքի և անհրաժեշտության։
- Մասնակցություն ծրագրային հանդիպումներին, վերապատրաստումներին և թիմային աշխատանքին։
- Հաստիքից բխող այլ պարտականությունների իրականացում։
Պահանջներ
- Սոցիալական աշխատանքի ոլորտում բարձրագույն կամ հետբուհական կրթություն։
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ (առավելություն կհամարվի մարգինալացված խմբերի, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձը)
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և գենդերային հավասարության սկզբունքների իմացություն
- Համագործակցության, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային հմտություններ (MS Office, Excel, Google գործիքակազմ և այլն)
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), մոտիվացիոն նամակը և երկու երաշխավորող անձանց կոնտակտային տվյալները [email protected] էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի կողմից։ Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա հիմնադրամի տեսակետները։

