Մեդիա մոնիտորինգի մասնագետի մրցույթ

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն փնտրում է մեդիա մոնիտորինգի մասնագետ, ով կմիանան կազմակերպության թիմին և կնպաստի տեղեկատվական միջավայրում ապատեղեկատվության, մանիպուլյացիաների բացահայտմանն ու վերլուծությանը հետևյալ ուղղություններով՝ 

  • ընտրություններին առնչվող ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ 
  • գենդերային և հաշմանդամության վերաբերյալ նարատիվներ 
  • խտրական խոսք, կարծրատիպեր և բացառող բովանդակություն 

Մեդիա մոնիտորինգի մասնագետը ծառայությունները պետք է իրականացնի թվային մոնիտորինգային և արհեստական բանականությամբ (ԱԲ-ով) օժտված գործիքազմի և Google-ի խորացված որոնման համակարգի միջոցով՝ որոնողական օպերատորների կիրառմամբ։  

Ծառայության ընդհանուր նկարագրություն 

  • Facebook, Instagram, Telegram, YouTube, TikTok հարթակների և մշտադիտարկում 
  • Google-ի խորացված որոնման իրականացում՝ որոնողական օպերատորների կիրառմամբ 
  • Քաղաքական և հանրային դերակատարների, ինչպես նաև լսարան ունեցող աղբյուրների հավաքագրում և դասակարգում 
  • Ավանդական և առցանց լրատվամիջովների մշտադիտարկում 
  • Ամենօրյա տվյալների հավաքագրում և կոդավորում համապատասխան գործիքի միջոցով 
  • Կոդավորված տվյալների հիման վրա հակիրճ վերլուծական հաշվետվության պատրաստում 
  • Քաղաքական առաջարկությունների փաստաթուղթ (policy brief) մշակում, որը կներառի  գործնական առաջարկություններ մեդիայի, ՔՀԿ-ների և պետական մարմինների համար 
  • Վեբինարի ընթացքում առաջարկությունների փաթեթի ներկայացում 
  • Համագործակցություն ծրագրային թիմի հետ 
  • Թիմային հանդիպումներին մասնակցություն։ 

Ծառայության մատուցման ժամկետներ 

Ակնկալվում է ծառայությունը մատուցել ապրիլ-հունիս ժամանակահատվածում ամենօրյա ներգրավմամբ՝ օրական միջինում 2–3 ժամ, կախված տեղեկատվական միջավայրի զարգացումներից։ 

Թեկնածուին ներկայացվող պահանջներ 

  • Բարձրագույն կամ ընթացիկ կրթություն լրագրության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, հանրային քաղաքականության կամ հարակից ոլորտներում 
  • Սոցիալական մեդիայի և առցանց լրատվամիջոցների լավ իմացություն 
  • Մոնիտորինգային և ԱԲ-ով օժտված գործիքակազմի և Google-ի խորացված որոնման համակարգի տիրապետում (ցանկալի) 
  • Փաստերի ստուգման (fact-checking) կարողություններ (ցանկալի) 
  • Վերլուծական մտածողություն և մանրամասների նկատմամբ ուշադրություն 
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է) 
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն 
  • Պատասխանատվություն, ճկունություն և սովորելու պատրաստակամություն 
  • Մեդիա մոնիտորինգի, փաստերի ստուգման կամ հետազոտական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։ 

Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մինչ ապրիլի 7-ը  [email protected] հասցեին՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ «Մեդիա մոնիտոր»։ 

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):