«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը «Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի շրջանակում իրականացնում է երկօրյա դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող ակտիվ կանանց և աղջիկների համար։ Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները խաղաղաշինության, շահերի պաշտպանության և ներառական, դիմակայուն համայնքների ձևավորման ոլորտներում։
Դասընթացի անցկացման վայր՝ Երևան։
Դասընթացի անցկացման նախնական օրեր՝ հունվարի 15-ից 21-ը ընկած ժամանակահատված։
Դասընթացի թեմաներ՝
- «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ/WPS) օրակարգ, ՄԱԿ ԱԽ 1325 և 2475 բանաձևերը, ինչպես նաև ԿԽԱ օրակարգի ազգային գործողությունների ծրագիրը
- Խաղաղաշինության հիմունքները․ կանանց և հաշմանդամություն ունեցող կանանց դերը խաղաղաշինական գործընթացներում
- Կոնֆլիկտների վերլուծություն և հաղթահարում․ հաղորդակցություն, գործիքներ և ռազմավարություններ
- Շահերի պաշտպանություն խաղաղաշինական գործընթացներում․ իրազեկման և համայնքային արշավների պլանավորում և իրականացում
- Համայնքային գործողությունների պլանների մշակում (գործնական հատված)
Դասընթացից հետո մասնակիցները հանդես են գալու որպես խաղաղաշինության դեսպաններ իրենց համայնքներում և մենթորական ուղեկցությամբ իրականացնելու են շարունակական գործողություններ, այդ թվում՝ շահերի պաշտպանության նախաձեռնություններ, իրազեկման և համայնքային արշավներ, համայնքային գործողությունների պլանների մշակում և իրականացում՝ ուղղված ներառմանը, մատչելիությանը և կանանց մասնակցության ամրապնդմանը խաղաղաշինական գործընթացներում։
«Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի ինը մարզերում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին՝ խաղաղաշինական գործընթացներում, համայնքային որոշումների կայացման և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ/WPS) օրակարգի իրականացման մոնիթորինգում ակտիվ դերակատարում ունենալու համար։
Դասընթացի մասնակցությունը մրցակցային է։
Մասնակցելու համար գրացվեք այստեղ՝ Երկօրյա դասընթացի գրանցման հայտ ։
Կազմակերպությունը կազմակերպում է մասնակիցների տեղափոխումը մարզերից և ապահովում է նրանց կեցությունը։
Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 7։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):

