Կազմակերպություն` «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
Գտնվելու վայրը՝ ք. Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ՝ 12.07.2024
«Ագաթ» ՀԿ-ն հրավիրում է փորձագետ-դասընթացավարների հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար հմտությունների զարգմացման դասընթացներ անցկացնելու համար:
Դասընթացների թեմաներն են՝
- Ձեռներեցություն,
- Սոցիալական ձեռնարկատիրություն,
- Բիզնես պլանի կազմում: Բիզնես գաղափարներ ֆինանսավորող տարբեր հնարավորությունների (դրամաշնորհներ, վարկեր և այլն) ներկայացում, (2 դասընթաց)
- Մարքեթինգի հիմունքներ,
- Մրցունակ ինքնակենսագրականների (CV) և մոտիվացիոն նամակների պատրաստում:
Դասընթացների նպատակներն են՝
Դասընթացները պետք է նախագծվեն այնպես, որ մասնակիցները կարճ ժամանակահատվածում ձեռքբերեն հիմնական գիտելիքներ և պատկերացումներ նշված թեմաների վերաբերյալ:
- Ձեռներեցություն. մասնակիցներին տրամադրել ձեռներեցության համապարփակ պատկերացում՝ շեշտը դնելով տարբեր ոլորտներում հնարավորությունների բացահայտման և գնահատման վրա, ինչպես նաև իրազեկել ձեռներեցության տարբեր տեսակների և առկա հնարավորությունների վերաբերյալ:
- Սոցիալական ձեռներեցություն. Հաշմանդամություն ունեցող կանանց զինել գիտելիքներով և հմտություններով՝ բացահայտելու սոցիալական ձեռներեցության հիմունքները, զարգացնելու սոցիալական ձեռնարկությունների ազդեցիկ գաղափարներ և կապվելու այլ սոցիալական ձեռներեցների և մենթորների հետ:
- Բիզնես պլանի կազմում, բիզնես գաղափարներ ֆինանսավորող տարբեր հնարավորությունների (դրամաշնորհներ, վարկեր և այլն) ներկայացում. ներկայացնել համապարփակ բիզնես պլանի ստեղծման հիմունքները, շուկայի հետազոտության անցկացումը, ֆինանսական պլանավորումը տարբեր աղբյուրների կողմից ֆինանսավորում ապահովելու համար արդյունավետ առաջարկներ մշակելու հմտությունների զարգացում, բիզնես գաղափարներ ֆինանսավորող տարբեր հնարավորությունների (դրամաշնորհներ, վարկեր և այլն) ներկայացում:
- Մարքեթինգի հիմունքներ. Կրթել մարքեթինգի հիմնական սկզբունքների, թիրախային լսարանի նույնականացման, տարբեր մարքեթինգային գործիքների/ռազմավարությունների, բրենդինգի և արդյունավետ շուկայավարման վերաբերյալ:
- Մրցունակ ինքնակենսագրականների (CV) և մոտիվացիոն նամակների պատրաստում. Մասնակիցներին զինել հմտություններով և գիտելիքներով, ազդեցիկ և մրցունակ ինքնակենսագրականներ և ուղեկցող նամակներ ստեղծելու համար: Իրազեկել, թե ինչպես հարմարեցնել աշխատանքի հայտերը և նյութերը կոնկրետ աշխատանքի նկարագրություններին, ցուցադրել իրենց առավելությունները և որակավորումները: Գործնականում մշակել անհատական ինքնակենսագրականներ և մոտիվացիոն նամակներ:
Պարտականություններ
- Դասընթացի մոդուլի/պլանի, օրակարգի և նյութերի մշակում:
- Դասընթացի նախնական և վերջնական գիտելիքի գնահատման հարցերի պատրաստում:
- Յուրաքանչյուր թեմայով 2-3 ժամ տևողությամբ դասընթացի անցկացում:
- Թեմաների վերաբերյալ անհատական հանձնարարությունների առաջադրում և վերահսկում:
Պահանջվող որակավորումներ
- Համապատասխան ակադեմիական որակավորում կամ մասնագիտական հավաստագրեր:
- Առաջադրված թեմային համապատասխան աշխատանքային առնվազն 3 տարվա փորձ:
- Վերապատրաստումներ կամ համապատասխան դասընթացներ անցկացնելու փորձ:
- Նորարարական մեթոդների և գործիքակազմերի տիրապետում:
- Ուսուցման մեթոդները մատչելի և ներառական ներկայացնելու հմտություն,
- Մասնակիցներին ընթացիկ աջակցման պատրաստակամություն:
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև հուլիսի 12-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը [email protected] էլ. հասցեին՝ թեմայի տողում գրելով «Դասընթացավար», նամակում կամ մոտիվացիոն նամակում անպայման նշելով թեմաները։
- Ինքնակենսագրություն (CV), որը արտացոլում է համապատասխան փորձը և որակավորումները:
- Ուղեկցող նամակ, որը նկարագրում է վերապատրաստման Ձեր մոտեցումը և ինչպես է Ձեր փորձը համապատասխանում դասընթացի նպատակներին:
- Գնային առաջարկ: (Ձևանմուշը կարող եք ներբեռնել այստեղից)
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել [email protected] էլ. հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով (+374) 77-043-042 Ռոզա Ավագյանին։