Նպատակը
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում փնտրում է փորձագետ-դասընթացավարների` լրագրողների և բլոգերների համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, իրավունքահենք և մատչելի բովանդակությամբ նյութերի ստեղծման և անձի ֆունկցիոնակության գնահատման համակարգով հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ երկօրյա դասընթացի անցկացման նպատակով։
Պահանջվող աշխատանքի շրջանակը
- Lրագրողների և բլոգերների համար երկօրյա դասընթացի օրակարգի մշակում` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, իրավունքահենք և մատչելի բովանդակությամբ նյութերի ստեղծման և անձի ֆունկցիոնակության գնահատման համակարգով հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ,
- Դասընթացի նյութերի` սահիկաշարի, նախա և հետ դասընթացյա գնահատման հարցաշարի պատրաստում և տրամադրում,
- Դասընթացի անցկացում։
Արդյունքներ
- Երկօրյա դասընթացի օրակարգ
- Դասընթացի նյութեր, սահիկաշար
- Երկօրյա դասընթացի վարում
Անհրաժեշտ գործողություններ
- Ապահովել երկօրյա դասընթացի օրակարգի, դասընթացի նյութերի և գնահատման հարցերի մշակումը,
- Վարել երկօրյա դասընթաց 30 լրագրողների և բլոգերների համար։
Ծառայություն մատուցողի պարտականությունները
- Սերտորեն համագործակցել և խորհրդակցել ծրագրի համակարգողի, օգնականի և մշտադիտարկման և գնահատման մասնագետի հետ՝ ծառայությունների մատուցման բոլոր պարտականությունների իրականացման ընթացքում,
- Ծրագրի ղեկավարին հաշվետվության ներկայացում։
Պատվիրատուի պարտականությունները
Պատվիրատուն պարտավորվում է անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն տրամադրել ծառայության մատուցողին և ժամանակին վճարել ծառայության դիմաց։
Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և մատչելիության գերազանց իմացություն,
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ վարելու, նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
- Կազմակերպչական և հաղորդակցության բարձր հմտություններ,
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն։
Պահանջվող փաստաթղթեր
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական անգլերեն կամ հայերեն լեզվով և լրացված հավելված 1-ը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սեպտեմբերի 5-ը՝ վերնագրում նշելով «Դասընթացավար-LEAD»:
Դիմումի գնահատման սկզբունքներ
Դիմումների գնահատումը կիրականացվի երկու փուլով` ինքնակենսագրականների գնահատում և հարցազրույց։
Միայն վերոնշյալ պահանջներն բավարարող և գնահատող հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Վճարում և ժամկետներ
Վճարումը կիրականացվի երկու փուլով: Ծառայության վճարի 40%-ը կվճարվի դասընթացի օրակարգը և նյութերը մշակելուց և ծրագրի ղեկավարի կողմից հաստատելուց հետո, իսկ վճարի 60%-ը կվճարվի դասընթացը վարելուց հետո։
Ծառայության մատուցման սկիզբ։ Սեպտեմբեր 10, 2024:
Ծառայության մատուցման ավարտ։ Հոկտեմբերի 15, 2024:
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով: