Առաջադրանքի պայմաններ
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:
Նպատակը
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում ներգրավման խթանում» գործողության շրջանակներում նախատեսում է պատվիրակել դասընթացավարի ծառայություններ։
Պահանջվող աշխատանքի շրջանակը
Դասընթացավարի կողմից անցկացվող 3 աշխատանքային հանդիպումների իրականացում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և ակտիվ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ։
Արդյունքներ
· Մասնակիցների կարողությունների զարգացում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, սոցիալական ներառման, քաղաքականության բացերի վերլուծության և մոնիտորինգի գործիքների վերաբերյալ։
· Մշակված և ներկայացված առաջարկություններ՝ քաղաքականության բարելավման համար։
Անհրաժեշտ գործողություններ
· Կարիքների նախնական գնահատման անցկացում։
· Դասընթացների մեթոդական նյութերի մշակում:
· Երեք աշխատանքային հանդիպումների անցկացում:
· Աշխատանքային հանդիպումների ամփոփման արդյունքների և առաջարկությունների ներկայացում:
Ծառայություն մատուցողի պարտականությունները
· Պատրաստել և ներկայացնել դասընթացի նյութերը:
· Ապահովել մասնակիցների ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը:
· Ներկայացնել քննարկման արդյունքում հնչած քաղաքականության բարելավման առաջարկությունները։
· Ամփոփել աշխատանքային հանդիպումների արդյունքները
· Ներկայացնել հաշվետվություն:
Պատվիրատուի պարտականությունները։
Պատվիրատուն պարտավորվում է անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն տրամադրել ծառայության մատուցողին և ժամանակին վճարել ծառայության դիմաց։
Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն
· Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գերազանց իմացության
· Քաղաքականության առաջարկությունների մշակման փորձառություն
· Առնվազն 3 տարվա փորձ` դասընթացների կազմակերպման և վարելու ոլորտում
· Թիմային աշխատանքի և պրոակտիվ և ճկուն մոտեցման ունակություն:
Պահանջվող փաստաթղթեր
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական, հետաքրքրության նամակ և կից հավելվածը լրացված [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2025 թվականի հունվարի 15-ը՝ վերնագրում նշելով «Դասընթացավարի ծառայություններ»:
Դիմումի գնահատման սկզբունքներ
Դիմումների գնահատումը կիրականացվի երկու փուլով` ինքնակենսագրականների և հետաքրքրության նամակի գնահատում և հարցազրույց։
Միայն վերոնշյալ պահանջներն բավարարող և գնահատող հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Վճարում և ժամկետներ:
Վճարումը կիրականացվի յուրաքանչյուր դասընթացի անցկացումից հետո։
Ծառայության մատուցման սկիզբ։ Հունվարի 20, 2025
Ծառայության մատուցման ավարտ։ Մայիսի 31, 2025: