Փորձագետ-դասընթացավարի ընտրության հայտարարություն

Artur Harutyunyan

Կազմակերպություն` «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների   պաշտպանության կենտրոն ՀԿ

Պայմանագրի ժամկետ՝          25.06-20.07.2024

Գտնվելու վայրը՝                       ք. Գյումրի 

Դիմելու վերջնաժամկետ՝       20.06.2024

«Ագաթ» ՀԿ-ն հրավիրում է փորձագետ-դասընթացավարների կազմակերպության աշխատակիցների և կամավորների  հմտությունների զարգմացման դասընթացներ անցկացնելու համար: 

Դասընթացների թեմաներն են՝

  • Դրամաշնորհային ծրագրերի մշակում և կառավարում 
  • Հաշվետվությունների կազմում 
  • Ծրագրային բյուջեի և բյուջեի նկարագրի մշակում
  • Ծրագրային մոնիտորինգ, արդյունքների գրանցում և գնահատում

Դասընթացների նպատակներն են՝

  • Կազմակերպության ծրագրերի մշակման, կառավարման, հաշվետվությունների և բյուջեների կազման գործընթացներում հնարավորինս շատ աշխատակիցների ներգրավում:
  • Կազմակերպության անձնակազմին  ազդեցիկ, արդյունավետ և ֆինանսավորվող նախագծերի առաջարկներ մշակելու համար անհրաժեշտ նորարարական  հմտություններով և գիտելիքներով զինում։
  • Ծրագրերի արդյունավետ կառավարման հմտությունների բարելավում:
  • Ճշգրիտ և իրատեսական ֆինանսական պլանավորման և բյուջետավորման հմտությունների զարգացում:
  • Հաշվետվություններ գրելու հմտությունների զարգացում և ամրապնդում՝ տարբեր դոնորների պահանջները բավարարելու և թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարելավելու համար:

Պարտականություններ

  • Դասընթացի մոդուլի, օրակարգի և նյութերի մշակում:
  • Դասընթացի նախնական և վերջնական գիտելիքի գնահատում, վերլուծության ներկայացում:
  • Յուրաքանչյուր թեմայով 8 ժամ տևողությամբ դասընթացի անցկացում:

Պարտականությունները ըստ թեմաների՝

  • Դրամաշնորհային նախագծի/ծրագրի առաջարկների հայտերի պատրաստում. անցկացնել դասընթաց գրագետ և մրցունակ  նախագծերի առաջարկների մշակման վերաբերյալ, որոնք համահունչ են կազմակերպության առաքելությանը, ռազմավարությանը և դոնորների պահանջներին:
  • Ծրագրերի կառավարում. անցկացնել խորը ուսուցում ծրագրի պլանավորման, կառավարման, իրականացման և մշտադիտարկման վերաբերյալ` ծրագրով նախատեսված  արդյունքներ ապահովելու համար:
  • Բյուջետավորում. անցկացնել դասընթաց բյուջետավորման արդյունավետ մեթոդների, ֆինանսական պլանավորման և ծախսերի կառավարման թեմաներով` ֆինանսապես կենսունակ և կայուն ծրագրեր նախագծելու և բյուջեյի արդյունավետ  օգտագործելու նպատակով:
  • Հաշվետվությունների կազմում. անցկացնել դասընթաց և ուղղորդել մասնակիցներին համապարփակ և ճշգրիտ հաշվետվություններ պատրաստելու հարցում, որոնք համապատասխանում են տարբեր դոնորների չափանիշներին և բարձրացնում են ծրագրի վստահելիությունը:

Պահանջվող որակավորումներ

  • Համապատասխան ակադեմիական որակավորում կամ մասնագիտական ​​հավաստագրեր:
  • Առաջադրված թեմային համապատասխան աշխատանքային 3 տարվա փորձ:
  • Վերապատրաստումներ կամ համապատասխան դասընթացներ անցկացնելու փորձ` մասնավորապես ՀԿ-ների կամ այլ կազմակերպությունների համար:
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ:
  • Նորարարական մեթոդների և գործիքակազմերի տիրապետում:
  • Ուսուցման մեթոդները հարմարեցնելու հմտություն:

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև հունիսի 20-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը [email protected] էլ. հասցեին՝ թեմայի տողում նշելով դասընթացի թեման.

  • Ինքնակենսագրություն (CV), որը արտացոլում  է համապատասխան փորձը և որակավորումները:
  • Ուղեկցող նամակ, որը նկարագրում է վերապատրաստման Ձեր մոտեցումը և ինչպես է Ձեր փորձը համապատասխանում դասընթացի նպատակներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել [email protected] էլ. հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով 077043 042 Ռոզա Ավագյանին։