Փորձագետի ընտրության հայտարարություն

Artur Harutyunyan

Կարիերայի խորհրդատուների համար թվային մասնագիտությունների վերաբերյալ առցանց դասընթացի ծրագիր մշակելու և դասընթացն անցկացնելու համար

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն հասարակական կազմակերպությունը հայտարարում է փորձագետի ընտրություն կարիերայի խորհրդատուների համար թվային մասնագիտությունների վերաբերյալ առցանց դասընթացի ծրագիր մշակելու և դասընթացն անցկացնելու համար` ըստ կարիերայի խորհրդատվության ուղեցույցի, որը կտրամադրվի փորձագետին։

Դոնոր՝ Եվրոպական միություն

Հայտերն ընդունման վերջնաժամկետ՝ 2024 թվականի ապրիլի 15

Ծառայության մեկնարկի ամսաթիվ՝ 2024 թվականի մայիսի 1

Ծառայության ավարտի ամսաթիվ՝ 2024 թվականի մայիսի 20

Վայր՝ Հայաստան (հեռավար)

Վճարման պայմանները

Վճարումը կկատարվի երկու փուլով: Գումարի 50%-ը կվճարվի նախապես՝ դասընթացի ծրագիրը մշակելուց հետո։ Իսկ մնացած 50%-ի վճարումը` առցանց դասընթացները անցկացնելուց,  վերջնական հաշվետվությունը տրամադրելուց, և ծրագրի ղեկավարի կողմից դրա հաստատումից հետո:

Վերջնական արդյունք

Եռօրյա (18-ժամյա) առցանց դասընթացի ծրագիր և անցկացված առցանց դասընթացներ։

Տեղեկություններ ծրագրի մասին

«Խոցելի խմբերի երիտասարդների թվային կարողունակությունների և կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում» ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակությունն ու ձեռներեցությունը և աջակցել նրանց ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական կյանքում և աշխատաշուկաներում Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում:

Վերոնշյալը ձեռք կբերվի թվային մասնագիտությունների խորհրդատվական ծառայությունների ամրապնդման, խոցելի խմբերի երիտասարդների թվային և ձեռներեցության կարողունակությունների կատարելագործման միջոցով:

Ծրագիրն միտված է երեք հիմնական ուղղությունների, մասնավորապես.

  1. Ուժեղացնել առկա պետական և ՔՀԿ-ների կողմից տրամադրվող զբաղվածության աջակցության ծառայությունները՝ ներառելու թվային կարիերայի խորհրդատվություն։
  2. Բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատող ՔՀԿ-ների տեխնիկական կարողությունները՝ երիտասարդների թվային կարողունակությունները կատարելագործելու նպատակով:
  3. Աջակցել երիտասարդների ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական կյանքին՝ թվայնացման հնարավորությունների և ռիսկերի, կիբեր ահաբեկման/բուլլինգի և ապատեղեկատվության հակազդման մասին իրազեկվածության բարձրացման միջոցով։

Դասընթացի նպատակը

  1. Դասընթացիի նպատակն է ամրապնդել աշխատանքի տեղավորման գործակալություններում և հասարակական կազմակերպություններում աշխատող կարիերայի խորհրդատուների գիտելիքներն ու հմտությունները թվային մասնագիտությունների ուղղությամբ` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։
  2. Թվային մասնագիտությունների ուղղությամբ խորհրդատուների հմտությունների կատարելագործում,
  3. Ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերի ներդրում,
  4. Մասնակիցների միջև ցանցային կապի և համագործակցության ամրապնդման նպատակով քննարկումների համակարգում։

Դասընթացից հետո մասնակիցները պետք է կարողանան արդյունավետ կարիերայի խորհրդատվական ծառայություններ մատուցել խոցելի խմբերի երիտասարդներին (ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդներին) թվային մասնագիտության ուղղությամբ և գործնականորեն կիրառել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերը:

 Թիրախ խմբեր և շահառուներ

1) Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ներառյալ երիտասարդական կազմակերպությունների)խորհրդատուներ/ներկայացուցիչներ՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձինք

2) Զբաղվածության գործակալությունների խորհրդատուներ

Շահառուներ

Երիտասարդներ` ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդներ

Փորձագետի կողմից մատուցված ծառայության արդյունքներ

1) Եռօրյա (18-ժամյա) առցանց դասընթացի ծրագրի մշակում: Ծրագրի շրջանակներում թվային մասնագիտությունների ոլորտին առնչվող աշխատանքը ներառում է դասընթացի մոդուլը, օրակարգը, նախնական և վերջնական գնահատումները, սահիկաշար և այլ համապատասխան նյութեր՝ ըստ կարիերայի խորհրդատուների համար մշակված ուղեցույցի և ձեռնարկի: Ծրագիրը և սեմինարները պետք է հարմարեցվեն թիրախային խմբին: Փորձագետը պետք է դասընթացի ծրագիրը մշակի` ներառելով ուղեցույցում արտացոլված թվային կարիերայի վերջին զարգացումների, միտումների և լավագույն փորձի մասին ողջ տեղեկատվությունը։

2) Եռօրյա (18-ժամյա) առցանց դասընթացի անցկացում հայերենով զբաղվածության գործակալությունների (միասնական սոցիալական ծառայություների) և քաղհասարակության կազմակերպությունների 20-25 կարիերայի խորհրդատուների համար: Փորձագետը պետք է ապահովի, որ դասընթացի բովանդակությունը և տեխնիկան համապատասխանեցվեն մասնակիցների տարբեր կարիքներին և փորձառությանը: Դասընթացի ընթացքում պետք է կիրառվեն դասավանդման տարբեր մեթոդներ` ներառյալ սահիկաշարերով ներկայացումներ, խմբային քննարկումներ, դեպքերի ուսումնասիրություն և այլ գործնական գործողություններ:

3) Մեկ էջանոց տեղեկատվական թերթիկ՝ հաշվի առնելով ազգային համատեքստը՝  ըստ մշակված նյութերի

4) Դասընթացի արդյունքների փաստաթղթավորում և պահանջվող ձևով (հայերենով և անգլերենով) զեկույցի ներկայացում.

ա. Դասավանդման գործընթացի ամփոփում

բ. Մասնակիցների գնահատման արդյունքների վերլուծություն (դասընթացի նախնական և եզրափակիչ գնահատում):

գ. Առաջարկություններ

5) Դասընթացի  մասնակցության  թերթիկի հավաքում (լրացված հայերենով և անգլերեն թարգմանությամբ) և ընդհանուր դասընթացի գնահատման հարցաթերթիկներ (լրացված հայերենով և անգլերեն թարգմանությամբ)։

 Նշում

  • Օգտագործել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերը, նաև հնարավոր է ներառել լրացուցիչ նյութեր, որոնք կապահովեն տեղական համատեքստի դիտարկումերն ու արտացոլումները։
  • Դասընթացի ծրագրի բովանդակությունը պետք է մշակվի աշխատանքի սկզբնական փուլում, պատվիրատուի հետ համաձայնեցված, իսկ աշխատանքային տարբերակը թարմացվի առաջարկությունների հիման վրա։
  • Դասընթացների ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ ըստ մասնակիցների հասանելիության։
  • Եռօրյա (18-ժամյա) առցանց հանդիպումները կարող են բաժանվել օրերի միջև` պատվիրատուի հետ համաձայնությամբ:
  • Դասընթանցեր և գնահատելու համար Կարիտաս Չեխիան ծրագրի գործընկեր կազմակերպությանը կտրամադրի դասընթացի գնահատման հարցաթերթ անգլերեն լեզվով, որը պետք է թարգմանվի հայերենով և վերադարձվի Կարիտաս Չեխիա` լրացված և թարգմանված անգլերեն լեզվով` արդյունքների մասին տեղեկացնելու համար։

Մոտավոր ժամանակացույց

Նպատակներ/շաբաթներ 1 2 3 4
Պայմանագրի պատրաստում և ստորագրում *
Ծրագրային թիմի հետ առաջին հանդիպումը *
Բովանդակության մշակում *
Բովանդակության մշակում (ներառյալ օրակարգը, վարժությունները, սահիկաշարը, նախնական և եզրափակիչ գնահատումը,  մեկ-էջանոցկամ տեղեկատվական թերթիկներ և համապատասխան նյութեր) * *
Անցկացնել եռօրյա դասընթացներ * *

Ընտրության չափորոշիչներ

Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան փորձ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր կարող են մատուցել փորձագիտական ​​ծառայություններ և բավարարել հետևյալ չափորոշիչները.

1) Թվայնացման և զբաղվածության համատեքստի, միտումների և մարտահրավերների, ինչպես նաև կարիերայի խորհրդատվության գործնական ասպեկտների իմացություն, որը պետք է հաստատվի կազմակերպության կողմից ներկայացված անձի/անձանց ինքնակենսագրականներով։

2) Թվայնացման և մասնագիտությունների ուղղությամբ սեմինարների/վերապատրաստման ծրագրերի ստեղծման և անցկացման առնվազն 3 տարվա  փորձ.

3) Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր ունեն խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող և կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատելու փորձ:

Այլ պահանջներ

Մասնագիտական ​​վարքագծի և էթիկայի կանոններ

  • Ազնվություն. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է տրամադրի անկախ, ազդեցությունից զերծ, անաչառ, հավասարակշռված կարծիքներ և առաջարկություններ,
  • Օբյեկտիվություն. կազմակերպությունը/անձը պետք է արդարացիորեն հաշվի առնի ծրագրի արժեքը, առաջադրանքները, սահմանափակումները, արդյունքները, արտաքին գործոնները գնահատման գործընթացում և կատարի ստացված տվյալների ճիշտ, անաչառ մեկնաբանություն,
  • Շահերի բախում. աշխատող կազմակերպությունը/անձը պարտավոր է հայտարարել ցանկացած տեսակի շահերի բախման մասին, որը կարող է առաջանալ հաճախորդի կամ գործընկեր կազմակերպության հետ ֆինանսական կամ այլ տեսակի կապից: Նմանատիպ հանգամանքներն ու կապերը ինքնաբերաբար չեն խոչընդոտում շահագրգիռ կողմին մասնակցելու հայտի/մրցույթի և պայմանագրերի կնքման գործընթացին: Նման տեղեկատվության թերի տրամադրումը/հայտարարությունը կարող է հանգեցնել հայտատուի որակազրկմանը մրցույթից և հետագայում Կարիտաս Չեխիայի կողմից պայմանագրի խզմանը։
  • Գաղտնիություն. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է պաշտպանի մասնագիտական ​​գաղտնիքը և պատվիրատուի կողմից ծրագրի շրջանակներում տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը և տարածի այդ տեղեկատվությունը միայն գնահատման նպատակով՝ պատվիրատուի հետ համաձայնեցված:
  • Հարաբերություններ շահառուների հետ. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է հարգի ծրագրի շահառուներին.
  • Հաշվետվողականություն. աշխատող կազմակերպությունը/անձը հաշվետու է ուղղակիորեն պատվիրատու կազմակերպության ծրագրի ղեկավարին: Նա պարտավոր է ժամանակին ու որակով կատարել պայմանագրով նախատեսված խնդիրները։ Աշխատանքային պլանում և ժամկետներում էական փոփոխությունները պետք է նախապես համաձայնեցվեն պատվիրատուի հետ:

Չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են CV կամ պորտֆոլիո(իրավաբանական անձանց դեպքում) ուղարկել ստորև նշված էլ․հասցեին։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով (+374) 77-043-042։