Սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների (SRHR) և գենդերային բռնություն (SGBV) թեմաներով վերապատրաստումների մասնակցության հրավեր

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի (Kvinna till Kvinna foundation) ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական ապագա բոլորի համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու կարողությունների զարգացման 10 դասընթացի՝ սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների (SRHR) և սեռական և գենդերային բռնության (SGBV) թեմաներով։

Վերապատրաստումները տեղի են ունենալու ինչպես «Ագաթ» ՀԿ գրասենյակում, այնպես էլ առցանց՝ տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ։

Դասընթացի լավագույն երկու մասնակիցները աշխատանքի կանցնեն կազմակերպությունում և վերը նշված թեմաներով դասընթացներ կիրականացնեն Շիրակի մարզի տարբեր համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար։

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել ինչպես «Ագաթ» ՀԿ աշխատակիցները և շահառուները, այնպես էլ ոլորտով հետաքրքրված անձինք։

Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր ունեն հաշմանդամություն և դասընթաց վարելու փորձ։

Վերապատրաստման ծրագրի շրջանակներում նախատեսվում են հմտությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ՝

  • Սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների (SRHR)
  • Սեռական և գենդերային բռնություն (SGBV) թեմաներով,
  • Թիմային հանդիպումներ և փորձի փոխանակում,
  • Նոր գործիքների և մեթոդների ուսումնասիրություն՝ արդյունավետ աշխատանքի համար,
  • Մասնակցություն ազգային և միջազգային հարթակներում շահերի պաշտպանության գործընթացներին։

Մասնակցության համար կարող եք [email protected] էլ. հասցեին՝ ուղարկել ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ։

Դիմումների վերջնաժամկետը՝ մարտի 20, 2025թ․։

Տեղեկությունների համար կարող եք դիմել [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել +374 77 043 042 հեռախոսահամարով։

Վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել կազմակերպության աշխատակիցների մասնագիտական կարողությունները, խորացնել գիտելիքները սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների, սեռական և գենդերային բռնության ոլորտում, ինչպես նաև ամրապնդել թիմային համագործակցությունն ու արդյունավետությունը։

Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի կողմից։ Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա հիմնադրամի տեսակետները։