Հոգեսոցիալական առողջության ոլորտի փորձագետի մրցույթ

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում հոգեսոցիալական առողջության ոլորտի փորձագետի։

Հաստիքը՝ մարդու իրավունքների ոլորտի, հոգեսոցիալական առողջության ոլորտի փորձագետ
Աշխատանքի տեսակը՝ գործարքային
Աշխատանքի վայրը՝ Շիրակի մարզ
Աշխատանքային օրեր՝ ճկուն
Աշխատաժամեր՝ ճկուն
Աշխատանքի սկիզբ՝ փետրվարի 2
Աշխատանքի ավարտ՝ սեպտեմբերի 30
Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 30

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական(CV) և մոտիվացիոն նամակ (Motivational Letter) [email protected] էլ.հասցեին մինչև 2026 թ հունվարի 30-ը։

Հիմնական գործառույթը եւ պարտականությունները
Հոգեկան առողջության իրավունքների փորձագետը պատասխանատու է

  • Մոդերացնել 5 համագործակցային հանդիպումներ Շիրակի մարզի տարբեր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայությունների, առողջապահական հաստատությունների, կրթական հաստատությունների և ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ շեշտադրելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ճանաչումը և խտրականության բացառումը։
  • Մասնակցել մեկ մասնագիտական կլոր սեղանի և թեմատիկ հանդիպման շահառուների և պետական կառույցների միջև՝ նպաստելով երկխոսության, փոխադարձ արձագանքման և համագործակցության ձևավորմանը։
  • Մշակել առաջարկությունների փաթեթ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ հիմնված համայնքահեն հոգեկան առողջության մոդելի վրա և համապատասխան ԱՀԿ և ՄԱԿ ուղեցույցներին ու միջազգային չափանիշներին։
  • Մշակել խնդիրների ընդհանուր օրակարգ, որի շուրջ հնարավոր կլինի հետագա համագործակցություն մարզպետարանների, համայնքապետարանների և հասարակական կազմակերպությունների հետ։
  • Մշակել քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների փաթեթ՝ հիմնված շահառուների կարիքների և փորձի վրա՝ ապահովելով նրանց իմաստալից մասնակցությունը։Առաջարկությունների մշակման արդյունքները կներկայացվեն համապատասխան պետական կառույցներին, խորհրդարանական հանձնաժողովներին և միջազգային գործընկերներին՝ հանրային լսումների, քաղաքականության ազդեցության քննարկումների կամ երկխոսության հարթակների միջոցով։

Անհրաժեշտ որակներ

  • համապատասխան բարձրագույն կրթություն (հոգեկան առողջության, սոցիալական աշխատանքի, հոգեբանության, իրավունքի, հանրային քաղաքականության կամ հարակից ոլորտներում),
  • հոգեկան առողջության, հաշմանդամության իրավունքների կամ սոցիալական քաղաքականության ոլորտում համապատասխան մասնագիտական փորձառություն,
  • քաղաքականության մշակման և/կամ շահերի պաշտպանության գործընթացներում ներգրավված լինելու փորձ,
  • հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հետիրավունքահեն և մասնակցային մոտեցումներով աշխատանքի փորձ,
  • պետական և համայնքային կառույցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության փորձ,
  • բազմաոլորտային կամ ծրագրային թիմում աշխատելու և համագործակցելու փորձ։

Անհրաժեշտ փափուկ հմտություններ

  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն
  • Սթրեսակայունություն
  • Ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
  • Թիմային աշխատելու պատրաստակամություն

Այս հայտարարությունը պատրաստվել է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության իմ իրավունքն ու համայնքում ապրելու հնարավորությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։