«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Անկախ կյանք՝ համայնքում» ծրագրի շրջանակում հայտարարում է հոգեբանի թափուր հաստիքի մրցույթ։
Աշխատանքի վայրը՝ Գյումրի, «Ագաթ» ՀԿ գրասենյակ
Ծառայության տևողությունը՝ 10 ամիս։
Վարձատրությունը՝ ամսական 120,000 ՀՀ դրամ։
Դիմելու վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 15
Հիմնական պարտականություններ՝
- Սպառողների հոգեսոցիալական վիճակի գնահատում, անհրաժեշտության դեպքում հոգեբույժի ուղորդում(առաջին օղակի հոգեբույժին անհրաժեշտ է ներկայացնել գրավոր գնահատական սպառողի վիճակի մասին)
- համագործակցություն մարզում գործող մոբայլ խմբի և հոգեկան առողջության կենտրոնի հետ
- սպառողների անհատական և խմբային հոգեբանական աջակցություն,
- հոգեսոցիալական խորհրդատվությունների իրականացում,
- մտավոր և հոգեսոցիալական խնդիրներ ունեցող անձանց աջակցություն,
- անհրաժեշտության դեպքում սպառողների ընտանիքների հետ աշխատանք,
- ճգնաժամային իրավիճակների գնահատում և կառավարում,
- սոցիալական աշխատողների և անկախ կյանքի մասնագետի հետ համագործակցություն,
- աշխատանքի պլանավորման և արդյունքների փաստաթղթավորում՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը։
Պահանջներ՝
- բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում,
- անհատական և խմբային խորհրդատվություն իրականացնելու փորձ,
- հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու պատրաստակամություն,
- մասնագիտական էթիկայի և գաղտնիության սկզբունքների պահպանում։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ, [email protected] էլեկտրոնային փոստին մինչև սեպտեմբերի 15-ը։
Նամակի թեմայում անհրաժեշտ է նշել՝ «հոգեբան»։
Ծրագիրն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը՝ Գյումրի, Արթիկ, Ախուրյան և Ամասիա համայնքներում։
Ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անկախ կյանքի, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը և համայնքային կյանքում լիարժեք մասնակցությանը։

