Հյուրանոցային ծառայությունների մատուցման մրցույթ

Artur Harutyunyan

Նպատակը

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի շրջանակներում նախատեսում է պատվիրակել հյուրանոցային ծառայությունների, այդ թվում՝ համաժողովի սրահի, գիշերակացի համար  սենյակների տրամադրման, սուրճի և ճաշի մատուցման կազմակերպումը, հունվարի 20-ից 22-ը։

Պահանջվող աշխատանքի շրջանակը

Ծառայությունները պետք է ներառեն՝

  • Համաժողովի սրահ՝  մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
  • Գիշերակացի համար սենյակներ՝ ներառյալ մատչելի սենյակներ  հաշմանդամություն ունեցող անձանց համար։
  • Սուրճի և ճաշի ընդմիջման մատուցման ծառայություններ՝ որակյալ սնունդ և ըմպելիքներ, որոնք նախատեսված են միջոցառման մասնակիցների համար։

Արդյունքներ

  • Մատչելի և հարմարավետ հանդիպման սրահի տրամադրում նախատեսված 35-40 անձի համար։
  • Մատչելի և հարմարավետ երկտեղանի և մեկտեղանի սենյակների տրամադրում։
  • Հունվարի 20-22-ի դասընթացի շրջանակներում կազմակերպված ՝  4 սուրճի ընդմիջումները, 3 ճաշի և 2 ընթրիք ։

Անհրաժեշտ գործողություններ

Սրահի և սենյակների նախապատրաստում և տրամադրում

Սուրճի,ճաշի և ընթրիքի  ընդմիջումների տրամադրում

Ծառայություն մատուցողի պարտականությունները

  • Ապահովել, որ հյուրանոցային սենյակներն ու հանդիպման սրահը լիովին համապատասխանում են մասնակիցների կարիքներին։
  • Կազմակերպել սուրճի,ճաշի և ընթրիքի ընդմիջումների կազմակերպումը՝ համապատասխան սննդային պահանջներին։

Պատվիրատուի պարտականությունները։

Պատվիրատուն պարտավորվում է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն ծառայություն մատուցողին, ինչպես նաև ժամանակին կատարել վճարումները։

Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն

  • Հյուրանոցները պետք է ունենան համապատասխան տարածք՝ մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց, նշված ծառայությունների մատուցման համար։

Պահանջվող փաստաթղթեր

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել գնառաջարկ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև դեկտեմբերի 27-ը։

Դիմումի գնահատման սկզբունքներ 

Գնահատման հիմքում կլինի հյուրանոցային ծառայության որակի,  մատչելիության և առաջարկվող գնառաջարկի բալանսը։

Վճարում և ժամկետներ:

Ծառայության մատուցման սկիզբ։ Հունվարի 20, 2026

Վճարումը կիրականացվի ծառայության մատուցումից հետո հաշիվ ապրանքագրի  հիման վրա։

Ծառայության մատուցման ավարտ։  Հունվարի 22, 2026: