Կարիերայի խորհրդատուների համար թվային մասնագիտությունների վերաբերյալ առցանց դասընթաց

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի միասնական սոցիալական ծառայություններում, աշխատանքի տեղավորման գործակալություններում, հասարակական կազմակերպություններում (այդ թվում՝ երիտասարդական կազմակերպություններում, անկախ կյանքի կենտրոններում) աշխատող կարիերայի խորհրդատուների՝ մասնակցելու եռօրյա (18-ժամյա) առցանց դասընթացի։

18-ժամյա վերապատրաստման դասընթացն անցկացվելու է առցանց տարբերակով հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում, որը կարող է փոփոխվել՝ ըստ դասընթացի մասնակիցների և դասընթացավարների նախապատվության և պայմանավորվածության։

Դասընթացի նպատակն է՝

  1. Ամրապնդել միասնական սոցիալական ծառայություններում, աշխատանքի տեղավորման գործակալություններում, հասարակական կազմակերպություններում և անկախ կյանքի կենտրոններում աշխատող կարիերայի խորհրդատուների գիտելիքներն ու հմտությունները թվային մասնագիտությունների ուղղությամբ` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում,
  2. Կատարելագործել թվային մասնագիտությունների ուղղությամբ խորհրդատուների հմտությունները,
  3. Ներդնել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերը,
  4. Համակարգել մասնակիցների միջև ցանցային կապի և համագործակցության ամրապնդման նպատակով քննարկումները։

Դասընթացից հետո մասնակիցները պետք է կարողանան արդյունավետ կարիերայի խորհրդատվական ծառայություններ մատուցել խոցելի խմբերի երիտասարդներին (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդներին) թվային մասնագիտության ուղղությամբ և գործնականորեն կիրառել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերը:

Դասընթացից հետո կհայտարարվի փոքր դրամաշնորհային մրցույթ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի միասնական սոցիալական ծառայություններում, աշխատանքի տեղավորման գործակալություններում, հասարակական կազմակերպություններում (այդ թվում՝ երիտասարդական կազմակերպություններում, անկախ կյանքի կենտրոններում) աշխատող կարիերայի խորհրդատուների համար։
Ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչները մասնակցել են եռօրյա առցանց դասընթացին։

 Թիրախ խմբեր և շահառուներ

1) Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այդ թվում՝ երիտասարդական կազմակերպությունների, անկախ կյանքի կենտրոնների) կարիերայի խորհրդատուներ/ներկայացուցիչներ՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձինք

2) Զբաղվածության գործակալությունների (միասնական սոցիալական ծառայությունների) խորհրդատուներ

Շահառուներ

Երիտասարդներ` ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդներ

Մասնակցության համար կարող եք մինչև հունիսի 8-ը ժամը 18։00-ն գրել [email protected] էլեկտրոնային հասցեին/սոցիալական մեդիա էջերին  կամ զանգահարել +374 93 75 25 61 հեռախոսահամարով։

Դասընթացն իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Խոցելի խմբերի երիտասարդների թվային կարողունակությունների և կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում Վրաստանում, Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակությունն ու ձեռներեցությունը և աջակցել նրանց ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական կյանքում և աշխատաշուկաներում Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում:

Ծրագրի երեք հիմնական նպատակներն են՝

  1. Ուժեղացնել առկա պետական և ՔՀԿ-ների կողմից տրամադրվող զբաղվածության աջակցության ծառայությունները՝ ներառելու թվային կարիերայի խորհրդատվություն։
    2. Բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատող ՔՀԿ-ների տեխնիկական կարողությունները՝ երիտասարդների թվային կարողունակությունները կատարելագործելու նպատակով:
    3. Աջակցել երիտասարդների ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական կյանքին՝ թվայնացման հնարավորությունների և ռիսկերի, կիբեր ահաբեկման/բուլլինգի և ապատեղեկատվության հակազդման մասին իրազեկվածության բարձրացման միջոցով։