«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ներառյալ Անկախ կյանքի կենտրոնների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց՝ մասնակցելու դասընթացավարների դասընթացի (ТОТ):
42-ժամյա վերապատրաստման դասընթացն անցկացվելու է առցանց տարբերակով մայիսի 20-31-ն ընկած ժամանակահատվածում, որը կարող է փոփոխվել՝ ըստ դասընթացի մասնակիցների և դասընթացավարների նախապատվության և պայմանավորվածության։
Դասընթացավարների դասընթացի նպատակն է՝
1. ամրապնդել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գիտելիքներն ու հմտությունները թվային մասնագիտությունների ուղղությամբ՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում,
2. ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերի ներդրում,
3. երիտասարդների թվային հմտությունների բարելավում` թվային մասնագիտություններով կարողունակ և հզորացած քաղաքացիական հասարակության միջոցով։
Դասընթացից հետո մասնակիցները կկարողանան բարելավել խոցելի խմբերի երիտասարդների (ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների) թվային հմտությունները և գործնականում կիրառել ծրագրի շրջանակներում մշակված կրթական մոդուլը:
Դասընթացավարների դասընթացից հետո կհայտարարվի փոքր դրամաշնորհային մրցույթ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի խոցելի խմբերի երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք առցանց ձևաչափով կզարգացնեն երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության թվային կարողություններն և հմտությունները։
Ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչները մասնակցել են թվային կարողունակությունների դասընթացին։
Դասընթացի թեմաներն են՝
1. Թվային գրագիտության և ձեռներեցության ներածություն
2. Արդյունավետության գործիքներ, պրեզենտացիայի հիմնական թվային և դիզայնի գործիքներ, հավելվածի կիրառում Վեբ դիզայն և վեբ կայքի ստեղծում FRAMER/WIX-ով
3. Թվային մարքեթինգ, սոցիալական մեդիա և ֆրիլանսինգ
4. Էլեկտրոնային ուսուցման ռեսուրսներ/ E-learning
Մասնակցության համար կարող եք մինչև մայիսի 15-ը ժամը 18։00-ն գրել [email protected] էլեկտրոնային հասցեին/սոցիալական մեդիա էջերին կամ զանգահարել +374 93 75 25 61 հեռախոսահամարով։
Վերապապարաստման դասընթացավարների դասընթացն իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Խոցելի խմբերի երիտասարդների թվային կարողունակությունների և կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում Վրաստանում, Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակությունն ու ձեռներեցությունը և աջակցել նրանց ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական կյանքում և աշխատաշուկաներում Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում:
Ծրագրի երեք հիմնական նպատակներն են՝
1. Ուժեղացնել առկա պետական և ՔՀԿ-ների կողմից տրամադրվող զբաղվածության աջակցության ծառայությունները՝ ներառելու թվային կարիերայի խորհրդատվություն։
2. Բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատող ՔՀԿ-ների տեխնիկական կարողությունները՝ երիտասարդների թվային կարողունակությունները կատարելագործելու նպատակով:
3. Աջակցել երիտասարդների ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական կյանքին՝ թվայնացման հնարավորությունների և ռիսկերի, կիբեր ահաբեկման/բուլլինգի և ապատեղեկատվության հակազդման մասին իրազեկվածության բարձրացման միջոցով։