Թափուր հաստիքի հայտարարություն՝ կարուձևի դասընթացավար

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն հայտարարում է կարուձևի դասընթացավարի թափուր հաստիքի մրցույթ։

Հիմք ընդունելով «Ագաթ» ՀԿ գաղափարախոսությունն ու ռազմավարական նպատակները՝ հաշմանդամություն ունեցող կանանց տնտեսական անկախությանը նպաստելու համար նախընտրությունը կտրվի հաշմանդամություն ունեցող հայտատուներին։

Դասընթացի նպատակը՝ զարգացնել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կարուձևի հմտությունները՝ խթանելով նրանց տնտեսական ինքնուրույնությունն ու զբաղվածությունը։

Դասընթացը նախատեսվում է 5 ամիս տևողությամբ և ներառում է 22 պարապմունք՝ տեսական և գործնական բաղադրիչներով։

 Դասընթացավարի պարտականություններ՝

  • Մշակել 5-ամսյա ուսումնական պլան, որը կներառի շուկայում մեծ պահանջարկ ունեցող ապրանքատեսակների պատրաստման հմտություններ
  • Իրականացնել տեսական և գործնական պարապմունքներ` սկսնակ խմբի համար
  • Աջակցել մասնակիցների անհատական առաջընթացին՝ հաշվի առնելով նրանց կարիքներն ու կարողությունները
  • Ապահովել անվտանգ, ներառական և խթանող ուսումնական միջավայր
  • Խրախուսել մասնակիցների ստեղծարարությունը և ձեռնարկատիրական մտածողությունը

 Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Կարուձևի ոլորտում համապատասխան մասնագիտական կրթություն կամ գործնական փորձ
  • Դասավանդման փորձը ցանկալի է, սակայն ոչ պարտադիր
  • Համբերատարություն, հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանք
  • Պատրաստակամություն՝ աշխատելու հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ

 Մենք առաջարկում ենք՝

  • Արժևորված և ներառական միջավայր
  • Հարմարեցված աշխատանքային պայմաններ
  • Վարձատրություն՝ գործարքային եղանակով
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն:

Դիմելու կարգը՝
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն (CV) և կարճ մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև հուլիսի 15-ը, նամակի թեմայի դաշտում նշելով՝ «Կարուձևի դասընթացավար»։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] կամ զանգահարել +374 77 043 042 հեռախոսահամարով։

Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի կողմից։ Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի նշված կողմերի տեսակետները։