Երկօրյա դասընթաց Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար

Artur Harutyunyan

Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն 

Անցկացման վայր՝ ք. Գյումրի

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ Ապրիլի 10

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն հասարակական կազմակերպությունը կազմակերպում է երկօրյա դասընթաց Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար։

Դասընթացը կներառի ինտերակտիվ թրեյնինգներ, քննարկումներ և փոքր խմբային աշխատանքներ հետևյալ թեմաներով՝ 

  • Առաջնորդություն, 
  • Աշխատանք լրատվամիջոցների հետ, 
  • Շահերի պաշտպանություն, 
  • Անկախ կյանքի փիլիսոփայություն,
  • Հաշմանդամություն, հաշմանդամության մոդելներ,
  • Իրավունքի վրա հիմնված տերմինաբանություն,
  • Գենդերային խտրականություն:

Դասընթացն անվճար է, մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ, կեցության և տրանսպորտային փոխհատուցում։ 

Դասընթացով հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղմամբ: 

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հայտադիմումի լրացման դժվարությունների դեպքում կարող եք զանգահարել կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել +374 77 043 042 հեռախոսահամարին: 

Դասընթացն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող ՎԻՊ կանայք (Վեհ, Ինքնուրույն, Պրոակտիվ)» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, ներառյալ տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց անկախ կյանքին և տնտեսական հզորացմանը Հայաստանում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և Kvinna till Kvinna հիմնադրամի կողմից։ Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Kvinna հիմնադրամի տեսակետները։