Կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն
Անցկացման վայր՝ ք. Գյումրի
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ Ապրիլի 10
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը կազմակերպում է երկօրյա դասընթաց Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար։
Դասընթացը կներառի ինտերակտիվ թրեյնինգներ, քննարկումներ և փոքր խմբային աշխատանքներ հետևյալ թեմաներով՝
- Առաջնորդություն,
- Աշխատանք լրատվամիջոցների հետ,
- Շահերի պաշտպանություն,
- Անկախ կյանքի փիլիսոփայություն,
- Հաշմանդամություն, հաշմանդամության մոդելներ,
- Իրավունքի վրա հիմնված տերմինաբանություն,
- Գենդերային խտրականություն:
Դասընթացն անվճար է, մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ, կեցության և տրանսպորտային փոխհատուցում։
Դասընթացով հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հայտադիմումի լրացման դժվարությունների դեպքում կարող եք զանգահարել կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել +374 77 043 042 հեռախոսահամարին:
Դասընթացն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող ՎԻՊ կանայք (Վեհ, Ինքնուրույն, Պրոակտիվ)» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, ներառյալ տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց անկախ կյանքին և տնտեսական հզորացմանը Հայաստանում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և Kvinna till Kvinna հիմնադրամի կողմից։ Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Kvinna հիմնադրամի տեսակետները։