Դասընթացավարների ներգրավման հայտարարություն

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը «Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի շրջանակում հրավիրում է ոլորտային մասնագետների փորձագետների՝ դասընթաց վարելու հետևյալ թեմաներով՝ 

  • Կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ/WPS) օրակարգ, ՄԱԿ ԱԽ 1325 և 2475 բանաձևերը, ինչպես նաև ԿԽԱ օրակարգի ազգային գործողությունների ծրագիր 
  • Խաղաղաշինության հիմունքները․ կանանց և հաշմանդամություն ունեցող կանանց դերը խաղաղաշինական գործընթացներում 
  • Կոնֆլիկտների վերլուծություն և հաղթահարում, խաղաղաշինության համատեքստում․ հաղորդակցություն, գործիքներ և ռազմավարություններ 
  • Շահերի պաշտպանությունը խաղաղաշինական գործընթացներում․ իրազեկման և համայնքային արշավների պլանավորում և իրականացում 

Դասընթացի անցկացման վայր՝ Երևան։ 

Դասընթացի անցկացման նախնական օրեր՝ հունվարի 15-ից 21-ը ընկած ժամանակահատված։ 

Դասընթացի նպատակն է հզորացնել Հայաստանի  մարզերում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված 35 հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների՝ նրանց պատրաստելով հանդես գալ որպես խաղաղաշինության դեսպաններ իրենց համայնքներում, ակտիվորեն մասնակցել որոշումների կայացման գործընթացներին, իրականացնել շահերի պաշտպանության և իրազեկման նախաձեռնություններ, ինչպես նաև նպաստել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջմղմանը համայնքային մակարդակում։ 

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև 2026 թ․ հունվարի 7-ը [email protected]  էլ. հասցեին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ թեմայի տողում նշելով համապատասխան դասընթացի թեման

  • Ինքնակենսագրություն (CV), որը արտացոլում է համապատասխան փորձը և որակավորումները
  • Ուղեկցող նամակ, որտեղ ներկայացված կլինի վերապատրաստման Ձեր մոտեցումը և այն, թե ինչպես է Ձեր փորձը համապատասխանում դասընթացի նպատակներին
  • Գնային առաջարկ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected]  էլ. հասցեին կամ զանգահարել՝ (+374) 77 962 863, Լենա Հովհաննիսյան։