Թվային հմտությունների և կարողունակությունների բարձրացմանն ուղղված առցանց դասընթացների անցկացում՝ ըստ մշակված մոդուլի
Կապալառու` «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
Դոնոր` Եվրոպական Միություն
Պայմաններ`
Մեկնարկի ամսաթիվ՝ 10 մայիսի 2024 թ
Ավարտի ամսաթիվ՝ 31 մայիսի 2024 թ
Գտնվելու վայրը՝ Հայաստան (հեռավար)
Արդյունք՝ 7 օր (42 ժամ) տևողությամբ առցանց դասընթացավարների դասընթաց
1. Տեղեկություններ կազմակերպության մասին
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն
- Տեղեկություններ ծրագրի մասին.
«Խոցելի խմբերի երիտասարդների թվային կարողունակությունների և կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում» ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակությունն ու ձեռներեցությունը և աջակցել նրանց ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական կյանքում և աշխատաշուկաներում՝ Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում:
Ծրագիրը միտված է երեք հիմնական ուղղությունների, մասնավորապես.
- Ուժեղացնել առկա պետական և ՔՀԿ-ների կողմից տրամադրվող զբաղվածության աջակցության ծառայությունները՝ ներառելու թվային կարիերայի խորհրդատվություն։
- Բարձրացնել խոցելի խմբերի երիտասարդների, ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատող ՔՀԿ-ների տեխնիկական կարողությունները՝ երիտասարդների թվային կարողունակությունները կատարելագործելու նպատակով:
- Աջակցել երիտասարդների ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական կյանքին՝ թվայնացման հնարավորությունների և ռիսկերի, կիբեր ահաբեկման/բուլլինգի և ապատեղեկատվության հակազդման մասին իրազեկվածության բարձրացման միջոցով։
- Դասընթացի նպատակը
- Ամրապնդել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվային գիտելիքները, հմտությունները և կարողունակությունները,
- Ներդնել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերը,
- Բարելավել երիտասարդների թվային հմտություններն` թվային կարողունակությամբ հզորացած քաղաքացիական հասարակության միջոցով։
Դասընթացից հետո մասնակիցները պետք է կարողանան բարելավել խոցելի խմբերի երիտասարդների (ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների) թվային հմտությունները և գործնականում կիրառել ծրագրի շրջանակներում մշակված կրթական մոդուլը:
- Թիրախային խումբ
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձինք
- Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Շահառուներ
Երիտասարդներ` ներառյալ հաշմանդամություն ունեցող, կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդներ
- Փորձագետի կողմից մատուցվող ծառայություններ
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար 7-օրյա (42-ժամյա) վերապատրաստման դասընթացի անցկացում։
- Դասընթացների նախնական և վերջնական գնահատումների թեստերի կազմում և լրացված թեստերի վերլուծություն։
- Դասընթացի արդյունքների փաստաթղթավորում և պահանջվող ձևով (հայերենով և անգլերենով) զեկույցի ներկայացում՝
ա. Դասավանդման գործընթացի ամփոփ ակնարկ
բ. Մասնակիցների գիտելիքների գնահատման արդյունքների վերլուծություն (դասընթացի նախնական և եզրափակիչ գնահատում):
գ․ Եզրակացություններ և առաջարկություններ։
4․ Դասընթացի մասնակցության թերթիկի հավաքում (լրացված հայերենով և անգլերեն թարգմանությամբ) և ընդհանուր դասընթացի գնահատման հարցաթերթիկներ (լրացված հայերենով և անգլերեն թարգմանությամբ)։
Նշում
- Դասընթացն անցակցնելու համար փորձագետին կտրամադրվի առցանց հարթակ։
- Դասընթացների ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ կախված մասնակիցների հասանելիությունից:
- 7-օրյա (42-ժամյա) դասընթացները մասնակիցների հետ պայմանավորվածությամբ կարող են բաժանվել օրերի:
6․ Ընտրության չափորոշիչներ
Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան փորձ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր կարող են վերապատրաստման ծառայություններ մատուցել և բավարարել հետևյալ չափորոշիչները.
- Թվայնացման համատեքստի, միտումների և մարտահրավերների իմացություն, որը պետք է հաստատվի ներկայացված անձի/անձանց ռեզյումեներով,
- Թվային վերափոխման և թվային ծրագրերի ուղղությամբ վերապատրաստման ծրագրերի ստեղծման և անցկացման առնվազն 3 տարվա ապացուցված փորձ,
- Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր ունեն խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող և կրթությունից, զբաղվածությունից և վերապատրաստումից դուրս մնացած երիտասարդների հետ աշխատելու փորձ:
Ժամանակացույց: 10 մայիսի -31 մայիսի, 2024 (4 շաբաթ)
Նպատակներ/շաբաթներ | 1 | 2 | 3 | 4 |
Պայմանագրի պատրաստում և կատարում | * | |||
Առաջին հանդիպումը խմբի հետ | * | |||
Պլանի կազմում և դասընթացների ժամկետների համաձայնեցում | * | |||
Դասընթացների անցկացում | * | * | * |
Այլ պահանջներ
Մասնագիտական վարքագծի և էթիկայի կանոններ.
- Ազնվություն. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է տրամադրի անկախ, ազդեցությունից զերծ, անաչառ, հավասարակշռված կարծիքներ և առաջարկություններ,
- Օբյեկտիվություն. կազմակերպությունը/անձը պետք է արդարացիորեն հաշվի առնի ծրագրի արժեքը, առաջադրանքները, սահմանափակումները, արդյունքները, արտաքին գործոնները գնահատման գործընթացում և կատարի ստացված տվյալների ճիշտ, անաչառ մեկնաբանություն,
- Շահերի բախում. աշխատող կազմակերպությունը/անձը պարտավոր է հայտարարել ցանկացած տեսակի շահերի բախման մասին, որը կարող է առաջանալ հաճախորդի կամ գործընկեր կազմակերպության հետ ֆինանսական կամ այլ տեսակի կապից: Նմանատիպ հանգամանքներն ու կապերը ինքնաբերաբար չեն խոչընդոտում շահագրգիռ կողմին մասնակցելու հայտի/մրցույթի և պայմանագրերի կնքման գործընթացին: Նման տեղեկատվության թերի տրամադրումը/հայտարարությունը կարող է հանգեցնել հայտատուի որակազրկմանը մրցույթից և հետագայում Կարիտաս Չեխիայի կողմից պայմանագրի խզմանը։
- Գաղտնիություն. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է պաշտպանի մասնագիտական գաղտնիքը և պատվիրատուի կողմից ծրագրի շրջանակներում տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը և տարածի այդ տեղեկատվությունը միայն գնահատման նպատակով՝ պատվիրատուի հետ համաձայնեցված:
- Հարաբերություններ շահառուների հետ. աշխատող կազմակերպությունը/անձը պետք է հարգի ծրագրի շահառուներին.
- Հաշվետվողականություն. աշխատող կազմակերպությունը/անձը հաշվետու է ուղղակիորեն պատվիրատու կազմակերպության ծրագրի ղեկավարին: Նա պարտավոր է ժամանակին ու որակով կատարել պայմանագրով նախատեսված խնդիրները։ Աշխատանքային պլանում և ժամկետներում էական փոփոխությունները պետք է նախապես համաձայնեցվեն պատվիրատուի հետ:
Չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են CV կամ պորտֆոլիո(իրավաբանական անձանց դեպքում) ուղարկել ստորև նշված էլ․հասցեին մինչև ապրիլի 30-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով (+374) 77-043-042։