«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Անկախ կյանք՝ համայնքում» ծրագրի շրջանակում հայտարարում է Անկախ կյանքի ուսուցման դասընթացավարի վերապատրաստողի մրցույթ։
Ծառայությունը՝ Անկախ կյանքի մասնագետի և ծրագրային թիմի վերապատրաստում
Աշխատանքի վայրը՝ Գյումրի, «Ագաթ» ՀԿ գրասենյակ
Ծառայության ծավալը՝ 2 վերապատրաստում
Վարձատրությունը՝ 100,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր վերապատրաստման համար
Դիմելու վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 11
Հիմնական պարտականություններ
- Մասնակիցների նախնական գիտելիքների և վերապատրաստման կարիքների գնահատում։
- Անկախ կյանքի սկզբունքների և ժամանակակից մոտեցումների վերաբերյալ վերապատրաստման ծրագրի մշակում։
- Անձնակենտրոն և իրավունքահեն աջակցության կազմակերպման մեթոդների ուսուցում։
- Անհատական կարիքների գնահատման և անկախ կյանքի աջակցության պլանների մշակման ուսուցում։
- Ինքնասպասարկման, հաղորդակցման, տեղաշարժի, ֆինանսական և առօրյա հմտությունների զարգացման մեթոդների ներկայացում։
- Աջակցվող որոշումների կայացման սկզբունքների ուսուցում։
- Անձնական օգնականի, աջակցող անձի, սոցիալական աշխատողի և անկախ կյանքի մասնագետի դերերի տարբերությունների ներկայացում։
- Ընտանիքների հետ աշխատելու մեթոդների ուսուցում՝ առանց հաշմանդամություն ունեցող անձի ինքնուրույնությունը սահմանափակելու։
- Համայնքային ծառայությունների և ռեսուրսների քարտեզագրման գործիքների ներկայացում։
- Գործնական առաջադրանքների, դեպքերի ուսումնասիրությունների և խմբային աշխատանքների անցկացում։
- Վերապատրաստման նյութերի և կարճ հաշվետվության ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտում։
- Անկախ կյանքի ոլորտում առնվազն երկու տարվա մասնագիտական կամ գործնական փորձ։
- Հաշմանդամության իրավունքահեն և սոցիալական մոդելների խորքային իմացություն։
- Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձ։
- Մեծահասակների համար դասընթացներ կամ վերապատրաստումներ վարելու փորձ։
- Անձնակենտրոն պլանավորման, աջակցվող որոշումների կայացման և մենթորության մեթոդների իմացություն։
- Ուսումնական նյութեր և գործնական առաջադրանքներ մշակելու կարողություն։
- Համագործակցության, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), վերապատրաստման նախնական ծրագիրը, [email protected]էլեկտրոնային փոստին մինչև սեպտեմբերի 11-ը։
Նամակի թեմայում անհրաժեշտ է նշել՝ «Անկախ կյանքի ուսուցման դասընթացավարի վերապատրաստող»։
Հաշմանդություն ունեցող և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ու փորձ ունեցող անձանց դիմումները խրախուսվում են։

