Մեկնարկի ամսաթիվ
01.04.2023
Ավարտի ամսաթիվ
30.09.2024
Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, ներառյալ տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց անկախ կյանքին և տնտեսական հզորացմանը Հայաստանում:
Արդյունքներ
- Շիրակի մարզում հզորացած և ակտիվ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները և տեղահանված հաշմանդամություն ունեցող կանայք օգտվում են կրթական, զբաղվածության, առողջապահական, օժանդակ տեխնոլոգիաների, իրավական և այլ ռեսուրսներից, մասնակցում են իրենց համայնքային կյանքին և լիովին իրացնում են իրենց ներուժը:
- Որակյալ, ներառական և իրավունքնահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների, ներառյալ տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց համար:
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և Kvinna till Kvinna հիմնադրամի կողմից։