Հոգեբանի թափուր հաստիքի մրցույթ

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Անկախ կյանք՝ համայնքում» ծրագրի շրջանակում հայտարարում է հոգեբանի թափուր հաստիքի մրցույթ։

Աշխատանքի վայրը՝ Գյումրի, «Ագաթ» ՀԿ գրասենյակ
Ծառայության տևողությունը՝ 10 ամիս։
Վարձատրությունը՝ ամսական 120,000 ՀՀ դրամ։
Դիմելու վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 15

Հիմնական պարտականություններ՝

  • Սպառողների հոգեսոցիալական վիճակի գնահատում, անհրաժեշտության դեպքում հոգեբույժի ուղորդում(առաջին օղակի հոգեբույժին անհրաժեշտ է ներկայացնել գրավոր գնահատական սպառողի վիճակի մասին)
  • համագործակցություն մարզում գործող մոբայլ խմբի և հոգեկան առողջության կենտրոնի հետ
  • սպառողների անհատական և խմբային հոգեբանական աջակցություն,
  • հոգեսոցիալական խորհրդատվությունների իրականացում,
  • մտավոր և հոգեսոցիալական խնդիրներ ունեցող անձանց աջակցություն,
  • անհրաժեշտության դեպքում սպառողների ընտանիքների հետ աշխատանք,
  • ճգնաժամային իրավիճակների գնահատում և կառավարում,
  • սոցիալական աշխատողների և անկախ կյանքի մասնագետի հետ համագործակցություն,
  • աշխատանքի պլանավորման և արդյունքների փաստաթղթավորում՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը։

Պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում,
  • անհատական և խմբային խորհրդատվություն իրականացնելու փորձ,
  • հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու պատրաստակամություն,
  • մասնագիտական էթիկայի և գաղտնիության սկզբունքների պահպանում։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ, [email protected] էլեկտրոնային փոստին մինչև սեպտեմբերի 15-ը։

Նամակի թեմայում անհրաժեշտ է նշել՝ «հոգեբան»։

Ծրագիրն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը՝ Գյումրի, Արթիկ, Ախուրյան և Ամասիա համայնքներում։

Ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անկախ կյանքի, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը և համայնքային կյանքում լիարժեք մասնակցությանը։