Անկախ կյանքի ուսուցման դասընթացավարի վերապատրաստողի մրցույթ

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Անկախ կյանք՝ համայնքում» ծրագրի շրջանակում հայտարարում է Անկախ կյանքի ուսուցման դասընթացավարի վերապատրաստողի մրցույթ։

Ծառայությունը՝ Անկախ կյանքի մասնագետի և ծրագրային թիմի վերապատրաստում
Աշխատանքի վայրը՝ Գյումրի, «Ագաթ» ՀԿ գրասենյակ
Ծառայության ծավալը՝ 2 վերապատրաստում
Վարձատրությունը՝ 100,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր վերապատրաստման համար
Դիմելու վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 11

Հիմնական պարտականություններ

  • Մասնակիցների նախնական գիտելիքների և վերապատրաստման կարիքների գնահատում։
  • Անկախ կյանքի սկզբունքների և ժամանակակից մոտեցումների վերաբերյալ վերապատրաստման ծրագրի մշակում։
  • Անձնակենտրոն և իրավունքահեն աջակցության կազմակերպման մեթոդների ուսուցում։
  • Անհատական կարիքների գնահատման և անկախ կյանքի աջակցության պլանների մշակման ուսուցում։
  • Ինքնասպասարկման, հաղորդակցման, տեղաշարժի, ֆինանսական և առօրյա հմտությունների զարգացման մեթոդների ներկայացում։
  • Աջակցվող որոշումների կայացման սկզբունքների ուսուցում։
  • Անձնական օգնականի, աջակցող անձի, սոցիալական աշխատողի և անկախ կյանքի մասնագետի դերերի տարբերությունների ներկայացում։
  • Ընտանիքների հետ աշխատելու մեթոդների ուսուցում՝ առանց հաշմանդամություն ունեցող անձի ինքնուրույնությունը սահմանափակելու։
  • Համայնքային ծառայությունների և ռեսուրսների քարտեզագրման գործիքների ներկայացում։
  • Գործնական առաջադրանքների, դեպքերի ուսումնասիրությունների և խմբային աշխատանքների անցկացում։
  • Վերապատրաստման նյութերի և կարճ հաշվետվության ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտում։
  • Անկախ կյանքի ոլորտում առնվազն երկու տարվա մասնագիտական կամ գործնական փորձ։
  • Հաշմանդամության իրավունքահեն և սոցիալական մոդելների խորքային իմացություն։
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձ։
  • Մեծահասակների համար դասընթացներ կամ վերապատրաստումներ վարելու փորձ։
  • Անձնակենտրոն պլանավորման, աջակցվող որոշումների կայացման և մենթորության մեթոդների իմացություն։
  • Ուսումնական նյութեր և գործնական առաջադրանքներ մշակելու կարողություն։
  • Համագործակցության, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), վերապատրաստման նախնական ծրագիրը, [email protected]էլեկտրոնային փոստին մինչև սեպտեմբերի 11-ը։

Նամակի թեմայում անհրաժեշտ է նշել՝ «Անկախ կյանքի ուսուցման դասընթացավարի վերապատրաստող»։

Հաշմանդություն ունեցող և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ու փորձ ունեցող անձանց դիմումները խրախուսվում են։