Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Անկախ կյանք՝ համայնքում» ծրագրի շրջանակում հայտարարում է ՖՄԴ (Ֆունկցիոնալության միջազգային դասակարգում ) փորձագետի մրցույթ։
Ծառայությունը՝ Սոցիալական աշխատողների վերապատրաստում
Աշխատանքի վայրը՝ Գյումրի, «Ագաթ» ՀԿ գրասենյակ
Վերապատրաստման օր՝ 2026 թվականի սեպտեմբերի 20-30 ընկած ժամանակահատված
Ծառայության ծավալը՝ մեկ ամբողջական վերապատրաստման փաթեթ
Ընդհանուր վարձատրությունը՝ 100,000 ՀՀ դրամ
Դիմելու վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 11
Հիմնական պարտականություններ
- Ֆունկցիոնալության գնահատման և ՖՄԴ-ի կիրառման վերաբերյալ վերապատրաստման մեկօրյա ծրագրի մշակում։
- ՖՄԴ-ի սկզբունքների և ֆունկցիոնալության գնահատման իրավունքահեն մոտեցումների ներկայացում։
- Ֆունկցիոնալության գնահատման արդյունքների ուսումնասիրման և գործնական կիրառման ուսուցում։
- ՎԱԾ-երի և ԾԱԾ-երի կոդերի ընթերցման, ուսումնասիրման և մեկնաբանման ուսուցում։
- Իրական կամ պայմանական դեպքերի հիման վրա գործնական աշխատանքների անցկացում։
- Անձի անհատական կարիքների բացահայտման և անհատական աջակցության պլանների մշակման մեթոդների ուսուցում։
- Գնահատման արդյունքների հիման վրա համապատասխան ծառայությունների և աջակցության տեսակների որոշման ներկայացում։
- Սոցիալական աշխատողներին պետական և համայնքային ծառայություններ ուղղորդելու մեխանիզմների ուսուցում։
- Վերապատրաստման ավարտին մասնակիցների գիտելիքների գնահատում։
Փորձագետը պետք է տրամադրի արդիական և գործնական տեղեկատվություն հետևյալ պետական ծրագրերի ու ծառայությունների վերաբերյալ՝
- զբաղվածության պետական ծրագրեր,
- անձնական օգնականի ծառայություն և դրանից օգտվելու կարգ,
- աջակցող միջոցների տրամադրման կարգ և հասանելի տեսակներ,
- բժշկական զննությունների կազմակերպում,
- անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայքի ձեռքբերում,
- ֆունկցիոնալության գնահատման գործընթաց և դիմելու կարգ,
- անհրաժեշտ փաստաթղթեր և ընթացակարգեր,
- գնահատման արդյունքների վերանայման և բողոքարկման հնարավորություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, բժշկության, վերականգնողական ծառայությունների, հանրային առողջության կամ հարակից ոլորտում։
- ՖՄԴ-ի և ֆունկցիոնալության գնահատման համակարգի խորքային իմացություն։
- ՎԱԾ-երի և ԾԱԾ-երի կոդերի հետ աշխատելու գործնական փորձ։
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պետական ծրագրերի և ծառայությունների իմացություն։
- Սոցիալական աշխատողների կամ այլ մասնագետների վերապատրաստման փորձ։
- Իրավական և ընթացակարգային փոփոխությունների վերաբերյալ արդիական տեղեկատվության տիրապետում։
- Բարդ մասնագիտական տեղեկատվությունը պարզ և գործնական ձևով ներկայացնելու կարողություն։
- Հաշմանդամության իրավունքահեն մոտեցման և անկախ կյանքի սկզբունքների իմացություն։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), վերապատրաստման նախնական ծրագիրը, [email protected] էլեկտրոնային փոստին մինչև սեպտեմբերի 11-ը։
Նամակի թեմայում անհրաժեշտ է նշել՝ «ՖՄԴ փորձագետ»։
Հաշմանդամություն ունեցող և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ու փորձ ունեցող անձանց դիմումները խրախուսվում են։

