«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարում է ժեստերի լեզվի մասնագետի թափուր աշխատատեղի մրցույթ։
Հաստիքը՝ Ժեստերի լեզվի մասնագետ
Աշխատանքի վայրը՝ Գյումրի, Ջամբուլի 8/5, «Ագաթ» ՀԿ գրասենյակ
Աշխատանքի տևողություն՝ 2026 թվականի ապրիլի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 15, 2026 թ․
Հիմնական պարտականություններ
- Ապահովել ժեստերի լեզվի թարգմանություն «Ագաթ» ՀԿ-ի ծրագրային հանդիպումների, դասընթացների, աշխատաժողովների և այլ միջոցառումների ընթացքում
- Աջակցել լսողության խնդիրներ ունեցող շահառուների լիարժեք մասնակցությանը ծրագրային գործողություններում
- Համագործակցել ծրագրային թիմի հետ՝ միջոցառումների պլանավորման և կազմակերպման փուլերում՝ ապահովելով մատչելիության բաղադրիչը
- Անհրաժեշտության դեպքում աջակցել տեսանյութերի և տեղեկատվական նյութերի մատչելիության ապահովմանը (ժեստերի լեզվի թարգմանությամբ)
- Մասնակցել ծրագրային հանդիպումներին, վերապատրաստումներին և թիմային աշխատանքին
- Կատարել հաստիքից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Ժեստերի լեզվի իմացություն և համապատասխան մասնագիտական հմտություններ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ (առավելություն կհամարվի հասարակական կազմակերպություններում կամ ծրագրային միջավայրում աշխատանքի փորձը)
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ներառականության սկզբունքների իմացություն
- Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), մոտիվացիոն նամակը և երկու երաշխավորող անձանց կոնտակտային տվյալները [email protected] էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը, թեմա բաժնում նշելով՝ ժեստերի լեզվի մասնագետ։
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի կողմից։ Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի տեսակետները։

