«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն հայտարարում է չորս անիմացիոն տեսանյութերի պատրաստման և սցենարների մշակման աշխատանքների մրցույթ։
Տեսանյութերի թեմաներ՝
- Ընտրության կարգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի,
- Քաղաքական մասնակցություն,
- Ապատեղեկատվությունը և մանիպուլյացիան՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում,
- Փաստերի ստուգման մեթոդներ։
Պարտադիր պայմաններ
- Տեսանյութերը պետք է լինեն ամբողջությամբ մատչելի՝ ամրագրելով ժեստերի լեզվի թարգմանություն, ենթագրեր և
աուդիոնկարագրություն, որպեսզի ապահովվի դրանց հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։
Կազմակերպությունը կտրամադրի համապատասխան խորհրդատվություն՝ մատչելիության չափորոշիչների վերաբերյալ։
Աշխատանքի Նկարագրություն
Համագործակցելով ծրագրային թիմի հետ, կազմակերպությունը/անհատ պետք է իրականացնի հետևյալ քայլերը՝
- Պատրաստել տեսանյութերի սցենարներ՝ կազմակերպության կողմից ներկայացված նյութերի հիման վրա։
- Կատարել հնչյունավորում։
- Հոլովակների համադրում՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ և ենթագրերով։
- Նույն տեսանյութերի պատրաստումը աուդիոնկարագրությամբ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։
- Կազմակերպության դիտարկումներով և առաջարկություններով համապատասխան շտկումների կատարում։
Աշխատանքի սկիզբ՝ ապրիլի 3
Ավարտ՝ մայիսի 15։
Հետաքրքրված թեկնածուները կարող են մինչև մարտի 31-ը ներկայացնել պորտֆոլիո և գնային առաջարկ՝ ըստ հետևյալ պայմանների՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

