Սոցիալական աշխատողի մրցույթ

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի մրցույթ։

Հաստիքը՝ Սոցիալական աշխատող
Աշխատանքի վայրը՝ Գյումրի, Ջամբուլի 8/5, «Ագաթ» ՀԿ գրասենյակ

Աշխատանքի տևողություն՝ 2026 թվականի ապրիլի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 15, 2026 թ․

Հիմնական պարտականություններ

  • Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների բացահայտման և «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերում նրանց ներգրավման նպատակով Շիրակի մարզի տարբեր տարածաշրջաններում դաշտային այցելությունների իրականացում։
  • Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կարիքների գնահատում և անհատական աջակցության պլանների մշակում։
  • Սոցիալական և տեղեկատվական խորհրդատվության տրամադրում։
  • Շահառուների ուղղորդում համապատասխան ծառայությունների և աջակցության։
  • Համագործակցություն համայնքային կառույցների, սոցիալական, առողջապահական և այլ ծառայությունների հետ։
  • Շահառուների ներգրավում ծրագրային և կարողությունների զարգացման միջոցառումներում։
  • Տվյալների հավաքագրում, դեպքերի վարում և հաշվետվությունների պատրաստում։
  • Շահառուների տնային այցելությունների իրականացում՝ ըստ կարիքի և անհրաժեշտության։
  • Մասնակցություն ծրագրային հանդիպումներին, վերապատրաստումներին և թիմային աշխատանքին։
  • Հաստիքից բխող այլ պարտականությունների իրականացում։

Պահանջներ

  • Սոցիալական աշխատանքի ոլորտում բարձրագույն կամ հետբուհական կրթություն կամ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ (առավելություն կհամարվի մարգինալացված խմբերի, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձը)
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և գենդերային հավասարության սկզբունքների իմացություն
  • Համագործակցության, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Համակարգչային հմտություններ (MS Office, Excel, Google գործիքակազմ և այլն)

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV), մոտիվացիոն նամակը և երկու երաշխավորող անձանց կոնտակտային տվյալները [email protected] էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։

Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի կողմից։ Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Շվեդիայի զարգացման աջակցության և Կվիննա հիմնադրամի տեսակետները։